Пятница, 26.04.2024, 19:52
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Сентябрь » 22 » Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը
    13:01
    Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը

    Սեպտեմբեր 21, 2011 | 00:09 

    Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության օրը: Իսկ Երեւանի համար կրկնակի տոն է. Հայաստանի մայրաքաղաքը դառնում է 2793 տարեկան:

    Երկրի բարձրագույն ղեկավարությունն առավոտյան կայցելի «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք կմատուցի Արցախյան ազատամարտում զոհվածներին:

    Հանրապետության հրապարակում ժամը 11-ին մեկնարկելու է զորահանդեսը, որը ներկայացնելու է 20 տարում բանակաշինության արդյունքները: Կազմակերպիչները խոստանում են, որ զորահանդեսը լինելու է խոշորագույնը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում: Շքերթին ներկայացվելու են հայրենական ռազմարդյունաբերության նմուշները, նաեւ օտարերկրյա տարբերակներին չզիջող անօդաչու թռչող սարքերը:

    Քաղաքի օրվա եւ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում տասնյակ միջոցառումներ են լինելու: Մշակութային եւ զվարճանքի միջոցառումներ են լինելու նաեւ արտերկրում:

    Տոնակատարություններն ավարտվելու են երեկոյան «Հերոսական բալլադով», որը կներկայացնի Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Միջոցառումները կզարդարեն աննախադեպ լազերային շոուն: Իսկ ավելի մեծ էֆեկտի համար Երեւանի կենտրոնում ջրային էկրաններ են դրվելու, բացի այդ ԱԳՆ-ի եւ կառավարության շենքերը կդառնան հսկայական էկրաններ:

    Տոնակատարությունների գագաթնակետը կդառնա հրավառությունը:

    Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

    1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն հռչակելու հարցով: Մոտ 2 միլիոն 50 հազար մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 94,99 տոկոսը «Այո» ասացին անկախությանը: Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ:

    Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:


    Просмотров: 625 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]