20:49 Հայերեն Աֆորիզմներ | |
![]() Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա: Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել: Շատ առաջ կգնա նա, ով չի զիջում իրեն հավասարին, պահպանում է արժանապատվությունը ուժեղագույնի նկատմամբ ու կարողանում է մեծահոգի լինել անպաշտպանների հանդեպ: Մեծ արժանիք չէ, եթե մարդ ազնիվ է միայն նրա համար, որ ոչ ոք չի էլ փորձել նրան կաշառել: Եղիր քաղաքավարի բոլորի հետ, մարդամոտ` շատերի հետ, տնավարի` ոմանց հետ: Սիրեք այն ճշմարտությունը, որը մեզ շտկում է և մերժում այն, որը մեզ շողոքորթում է: Մենք ավելի շատ խոսում ենք թշնամիների մասին, քան գովում մեր բարեկամներին: Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց: Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն դյուրին է այն ձեռքից բաց թողնելը: Սովորաբար մենք ատում ենք նրանց, ում արհամարհել չենք կարող: | |
|
Всего комментариев: 0 | |