
16:06 Հայկական թիմը դարձել է «Բակուրիանի 2012» արտաճանապարհային մեքենաների վա![]() | |
![]() Հայաստանը ներկայացնող 8 թիմ մասնակցել է ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին, փետրվարի 24-ից 26-ը: Վրացական Բակուրիանի բնակավայրում Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվել են Standart, Extreme եւ Monster անվանակարգերում: «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցել են այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի եւ «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ: Standart անվանակարգում առաջին տեղը գրավել է Գարի Գասպարյանը, ով հանդես է եկել Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցել է Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավել են Վրաստանի թիմերը: «Jeep-Trial դասի մրցույթները դժվար փորձություն են ոչ միայն մարդկանց, այլ նաեւ մեքենաների համար: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ասել, որ մեր ավտոսիրահարների «հավաքականը» ցուցաբերեց մեծ վարպետություն ինչպես մեքենաների վարման, այնպես էլ մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներում», - նշել է «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը: «Սա մեր վարորդների առաջին հաջողությունն է նման մասշտաբի միջազգային մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ «Ադրենալին» ասոցիացիան կատարեց եւս մեկ լուրջ քայլ միջազգային ասպարեզում հայ մարզիկների դիրքի ամրապնդման գործում», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նշենք, որ 2012թ-ին «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենն ընտրվել է «Ադրենալին» էքստրեմալ սպորտի Ասոցիացիայի պատվավոր նախագահ: Jeep-Trial` ավտոմոբիլային մրցում է բնական եւ արհեստական խոչընդոտներով ճանապարհի վրա: Այս մրցությունը կարող է անցկացվել Standart, Extreme եւ Monster անվանակարգերում: | |
|
Всего комментариев: 0 | |