14:07 Հայոց ցեղասպանությունը ժխտելը հանցանք է. Թուրքիայի մարդու իրավունքների միություն | |
Դեկտեմբեր 22, 2011 | 00:04 Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ կոչ է արվում հանգիստ թողնել Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւ Թուրքիայի ներսում իրենց ձայնը բարձրացնել ժխտողականության եւ մերժման դեմ։ Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք պնդում են, թե մարդկության դեմ իրականցված հանցանք համարվող ցեղասպանության ժխտումը չի կարող համարվել խոսքի եւ մտքի ազատություն։ «Նախօրոք պլանավորված ձեւով մի ժողովրդին ամբողջությամբ վերացնելը եւ այդ հանցանքը ժխտելը հավասար է հանցանքը պաշտպանելուն։ Այդ հանցանքի ժխտումը հարձակում է ցեղասպանության ժառանգների թոռների եւ զոհվածների հիշատակի դեմ։ Այսօր Հոլոքոստի ժխտման համար Ավստրիայում նախատեսված է 6 ամսից 20 տարի, Բելգիայում՝ ֆինանսական տուգանքից մինչեւ 1 տարի, Չեխիայում՝ 6 ամսից 2 տարի, Գերմանիայում՝ մինչեւ 5 տարի, Իտալիայում՝ 3-4 տարի, Լիտվայում՝ 1-ից 10 տարի պատժաչափեր։ Այնպես, որ այս հարցում Ֆրանսիան ոչ նոր է, ոչ էլ յուրահատուկ»,-նշվում է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին, գործարարների եւ հասարակական կազմակերպություններին՝ Ֆրանսիայի դեմ արշավ սկսելու փոխարեն ջանքեր գործադրել, որ պետությունն ու հասարակությունը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ այդ տարիներին իրագործված ասորիների ցեղասպանությունն ու հույների էթնիկ մաքրումները։ | |
|
Всего комментариев: 0 | |