20:35 Հայուհին եւ ադրբեջանուհին կպայքարեն հայկական համայնքի կազմակերպած գեղեցկության մրցույթում | |
Նոյեմբեր 03, 2011 | 14:56
Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում, նոյեմբերի 5-ին, տեղի կունենա «Միսս Եվրասիա» միջազգային գեղեցկության մրցույթը: Հաղթանակի համար կպայքարեն տարբեր ազգության 6 աղջիկներ` Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Վրաստանից, Ուզբեկստանից եւ Ադրբեջանից, հաղորդում է «Պորտ Ամուր» գործակալությունը: «Միսս Եվրասիա»-ին կընտրեն 6 մրցութային փորձությունից հետո: Միջոցառումը կազմակերպել է Ամուրի մարզի «Հայկական համայնք» կազմակերպությունը: Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ այսպիսի միջոցառում առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Բլագովեշչենսկում, այլեւ ընդհանրապես Հեռավոր Արեւելքում: Հաղթողը շքեղ մրցանակ կստանա` Versace-ի ադամանդե վզնոց: Իդեպ, հաջորդ տարի «Միսս Եվրասիա» մրցույթը նախատեսվում է անցկացնել էլ ավելի մեծ մասշտաբով, որի մասնակիցների թիվը կհասնի 30-ի, իսկ մրցույթն էլ տեղի կունենա Ռուսաստանի սահմաններից դուրս: | |
|
Всего комментариев: 0 | |