22:11 Հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր քամելեոնը | |
Փետրվար 18, 2012 | 17:36 Գիտնականները Մադագասկար կղզու վրա փոքրիկ արարած են հայտնաբերել. դա քամելեոն է, որն ունի ընդամենը 16 միլիմետր երկարություն: Այն գիտությանը մինչ այժմ հայտնի ամենափոքր քամելեոնն է: Brookesia micra-ն պատկանում է փոքր քամենլիոնների տեսակին, որը տարածված է Մադագասկարի հյուսիսային շրջաններում: Այժմ Brookesia micra-ն հավակնում է «ամենափոքր սողուն կոչմանը», որի համար պայքարում է նաեւ 16-ից 18 միլիմետր երկարություն եւ 0,2 գրամ քաշ ունեցող գաճաճ գեկոնը: 2001-ին Բրիտանական կղզիներում հայտնաբերված այդ սողունը գտնվում է վերացման վտանգի տակ, գրում է «Ռոսբալթ»-ը: | |
|
Всего комментариев: 0 | |