20:35 Հին Մարսը, ամենայն հավանականությամբ, կյանքի համար քիչ է պիտանի եղել | |
Նոյեմբեր 03, 2011 | 12:03 Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ հին Մարսը, ամենայն հավանականությամբ, կյանքի համար քիչ է պիտանի եղել: Ուսումնասիրողների հոդվածը տպագրվել է Nature ամսագրում, իսկ դրա կարճ շարադրանքը ներկայացրել է ScienceNOW-ն: Ներկայումս Մարսի պայմանները շատ անբարենպաստ են, միջին ջերմաստիճանը -55 աստիճան է, ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ ճնշումը` 5,25 մմ սնդիկի սյուն: Նման պայմաններում ջրի գոյությունը ցամաքում ջրամբարների տեսքով անհնար է: Դրա հետ մեկտեղ, երկրաբանական հետքերը, այդ թվում, կավային հանքանյութերը, վկայում են ջրի հետ կապված (հնարավոր է նախկինում) գործընթացների մասին: Օգտագործելով Mars Reconnaissance Orbiter եւ Mars Express սարքավորումներով հավաքած տվյալները` գիտնականները հետազոտել են Մարսի 350 շրջաններում կավի առաջացումը: Այդ հանքանյութերը ձեւավորվել են մոտ 3,7 մլրդ տարի առաջ, երբ, ըստ որոշ տեսությունների, Կարմիր մոլորակում ջուր է եղել: Գիտնականներին, սակայն, հաջողվել է պարզել, որ գտնված հանքանյութերը ավելի շուտ առաջացել են ընդերքում, երկրաջերմային աղբյուրների «աշխատանքի» արդյունքում: Մասնավորապես, այդ մասին է վկայում պրինետ հանքանյութի առկայությունը, որն առաջանում է 200 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այստեղից գիտնականները հետեւություն են անում, որ եթե Մարսի վրա երբեւէ կյանք գոյություն է ունեցել, ապա այն, ամենայն հավանականությամբ, ընդհատակյա է եղել: Այստեղից եզրակացնում են, որ Կարմիր մոլորակը, ամենայն հավանականությամբ, միշտ եղել է չոր եւ սառը: Շատ մասնագետներ համամիտ չեն ուսումնասիրողների եզրահանգումներին: | |
|
Всего комментариев: 0 | |