Пятница, 19.04.2024, 14:30
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Сентябрь » 12 » Հոգեբան. Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճել է
    11:01
    Հոգեբան. Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճել է
    Սեպտեմբեր 10, 2011 | 19:38 

    Վերջին տարիներին աղանդավորականների պատճառով Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճել է: Այդ մասին սեպտեմբերի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Սամվել Խուդոյանը:

    Նրա խոսքով, շատ աղանդներ իրենց անդամներին մեղքի զգացողություն եւ երկրային կյանքի հանդեպ վախ են ներշնչում, վախեցնում են աշխարհի վերջով, վերացնում են որպես անհատ` դրանով իսկ դրդելով նրանց ինքնասպանության: Քիչ չեն նաեւ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ:

    Այն հարցին, թե կա արդյոք վիճակագրություն, որը հաստատում է, որ Հայաստանում ինքնասպանների մեծամասնությունը հանդիսանում է աղանդների հետեւորդներ, Խուդոյանը բացասական պատասխան է տվել. «Նման վիճակագրություն չի իրականացվում, սակայն աղանդավորականների շրջանում տարածված է ինքնազոհաբերման գաղափարը»:

    Քահանա Բաբկեն Հայրապետյանի խոսքով, եկեղեցին թաղման արարողություն չի իրականացնում ինքնասպանների համար, եթե ինքնասպանությունը եղել է գիտակցված, իսկ ավելի վաղ ժամանակներում ինքնասպաններին թաղել են փոսի մեջ, դեմքով դեպի գետին` գերեզմանատան սահմաններից դուրս. «Եկեղեցին չի ներում նրանց, ովքեր գիտակցված ինքնասպանություն են գործում»:

    Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է եկեղեցին որոշում ինքնասպանության գիտակցված եւ չգիտակցված լինելը` քահանա Հայրապետյանը նշել է. «Հիմնականում, եթե կան տեղեկություններ, որ ինքնասպանը գրանցված է եղել հոգեբուժարանում, ապա այդ մարդը անգիտակցաբար է ինքնասպանության դիմել: Սակայն դեպքեր են լինում, երբ հարազատները հաղորդում են, որ ինքնասպանությունը տեղի է ունեցել աֆեկտի վիճակում, եւ դա չի եղել կանխամտածված: Այդ ժամանակ մենք զգուշացնում ենք, որ ստի համար մեղքը նրանց վրա է անցնելու, եւ իրականացնում ենք թաղման արարողությունը»:

    Այդ հայտարարությանը արձագանքեց հոգեբան Խուդոյանը. «Նրանցից ոչ մեկ ինքնասպանության չի գնում նորմալ վիճակում, բոլոր ինքնասպաններն էլ գտնվում են աֆեկտի վիճակում»:

    Նշենք, որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը` ինքնասպանութան կանխման միջազգային ասոցիացիայի օժանդակությամբ սեպտեմբերի 10-ին անց է կացնում ինքնասպանությունների կանխման միջազգային օրը: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով, տարեկան մոտ մեկ միլիոն մարդ ինքնասպան է լինում: Դա տեղի է ունենում հատկապես զարգացած երկրներում: Առաջնությունը պատկանում է Արեւելյան Եվրոպայի երկրներին: Ճապոնիայուն տարեկան 30 հազար մարդ է ինքնասպան լինում: Ավելի ցածր ցուցանիշները գրանցվել են Լատինական Ամերիկայում եւ իսլամական աշխարհում: Աֆրիկայի վերաբերյալ վիճակագրական տվյալները փաստացի բացակայում են:

    Просмотров: 573 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]