20:39 Հռոմում բնակվող կատուն 10 մլն եվրո ժառանգություն է ստացել | |
Դեկտեմբեր 10, 2011 | 23:46
Թոմազո մականունով Հռոմի թափառաշրջիկ կատուներից մեկը դարձել է աշխարհի ամենահարուստ կատուն` ժառանգություն ստանալով 10 մլն եվրո:Կատվի տիրուհին` Մարիա Ասունտան վախճանվել էր նոյեմբերին` 94 տարեկան հասակում: Նա հաջողակ գործարարի այրի էր, եւ ամուսնու մահից հետո մեծ կարողություն էր ստացել:Մարիան եւ ամուսինը երեխաներ չեն ունեցել: The Guardian-ը նշում է, որ 2009 թ-ին իտալուհին փողոցում թափառական կատու է գտել եւ ապաստան տվել նրան: Նույն տարվա ընթացքում էլ որոշել է կատվին կտակել ողջ կարողությունը, սակայն, պարզվել է, դա այնքան էլ պարզ չէ: Իտալական օրենքներով` կենդանիները չեն կարող ժառանգորդ դառնալ: Նրանք պետք է խնամակալ ունենան`նման գումարներ «տնօրինելու» համար: Խնդիրը, սակայն, լուծվել է անսպաելի կերպով: Կատվի հետ այգում զբոսնելու ժամանակ Մարիան հանդիպել է մեկ այլ կատվասերի` տարեց բուժքույր Ստեֆանիային: Հենց նրան էլ Մարիան դարձրել է իր կատվի խնամակալը: | |
|
Всего комментариев: 0 | |