
21:35 Հրեական անունով, հայկական ազգանունով եւ ուզբեկական անձնագրով «լավ ախպեր![]() | |
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է ընդունել հետխորհրդային «ախպերության» յոթ ենթադրյալ հեղինակությունների եւ ճապոնացի երկու յակուձաների նկատմամբ, որոնց թվում նաեւ հրեա-հայկական անուն-ազգանունով ոմն Լազար Շայբազյան կա: Ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ խմբավորումը բնութագրվում է իբրեւ «բազմազգ հանցավոր համախումբ` կազմված եվրասիական մի քանի հանցագործ խմբավորումների ավագ անդամներից, որոնք հիմնականում ձեւավորվել են նախկին Խորհրդային Միության երկրներում, բայց գործում են Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում»: «Սեւ ցուցակում» յոթ մարդ է հայտնվել` Ալեքսեյ Զայցեւ, Կամբիչեկ Կոլբաեւ (շրջապատում հայտնի իբրեւ Կամչի Բիշկեկսկի կամ Կոլյա-կիրգիզ), Վլադիսլավ Լեոնտեւ (Բելոբրիսի կամ Բելի), Ալեքսանդր Մանույլով (Սաշա Սամարսկի), Գաֆուր Ռախիմով, Վասիլի Խրիստոֆորով (Վասյա կամ Վոսկրես) եւ Լազար Շայբազյան: Ցուցակի վերաբերյալ ասվում է, որ առանցքային դեմքերը Լեոնտեւն ու Խրիստոֆորովն են, նրանք երկուսն էլ հանցավոր գործունեություն են իրականացնում` ներառյալ թմրանյութերի մաքսանենգություն, եւ մասնակցել են ռուսական կազմակերպված հանցավոր ցանցի տարածքային խմբավորումների միջեւ փոխհրաձգությանը: Միեւնույն ժամանակ, մասնագետների խոսքով, ամերիկյան նոր ցուցակի ամենահայտնի անունը Գաֆուր Արսլանբեկ Ռախիմովն է: Ուզբեկստանում եւ Ռուսաստանում նա հայտնի է իբրեւ գործարար, մարզական գործիչ եւ բարերար, որը բարձր պաշտոններ է զբաղեցնում բռնցքամարտի ազգային եւ միջազգային ֆեդերացիաներում եւ օլիմպիական կոմիտեում: ԱՄՆ-ում նրան անվանել են ուզբեկական կազմակերպված հանցավորության ղեկավարներից մեկը, որը մասնագիտացած է Կենտրոնական Ասիայի երկրներում թմրանութերի կազմակերպված արտադրության մեջ: Ինչ վերաբերում է մնացածներին, Կոլբաեւը բնոթագրվում է իբրեւ Կենտրոնական Ասիայի երկրների «նայող»: Հինգշաբթի օրը` փետրվարի 23ին Վաշինգթոնում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարարի հետախուզության գծով տեղակալ Դեվիդ Քոենը հստակեցրել է, որ ԱՄՆ-ի ֆիննախը վերոնշյալ անձանց ձերբակալման հարց չի բարձրացնում: Դրանով պետք է զբաղվեն ԱՄՆ իրավապահ այլ մարմիններ: Պատժամիջոցներով մասնավորապես նախատեսվում է սառեցնել նշված անձանց ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ցանկացած ակտիվներ եւ արգելել ԱՄՆ-ի քաղաքացիների կամ ԱՄՆ-ում բնակվող անձանց հետ որեւէ գործարքի իրականացումը: | |
|
Всего комментариев: 0 | |