Главная »
2011 »
Сентябрь »
10 » ՀՏ ՀԱՅԿՈ կարճ կենսագրություն
19:36 ՀՏ ՀԱՅԿՈ կարճ կենսագրություն |
| 12.08.2011, 19:27 | Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ Հայկոն) ծնվել է 1985 թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքում: Ավարտել է Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը և Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ինչպես նաև ավարտել է Պոլիտեխնիկի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: Երաժշտական կարիերան սկսել է 2000 թ.-ից "Հայ Տղեք” խմբով : Համարվում է Հայաստանում "ռեփ”-ի հիմնադիրներից մեկը : Խմբով նա հանդես եկավ բավականին երկար ժամանակ , թողարկեցին 2 ձայնասկավառակ , նկարահանեցին մոտ 10 տեսահոլովակ , հանդես եկան համերգներով ինչպես Հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2007 թ.-ին խումբը բաժանվեց և Հայկոն սկսեց իր անհատական կարիերան : 2008 թ.-ին Հայկոն թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը , որը կոչվում էր "Անցած էտապ”: Այն մեծ հաջողություն ունեցավ , անգամ սույն թվականի մրցանակաբաշխությանը արժանացավ "տարվա լավագույն ալբոմ” մրցանակին : Մյուս ձայնասկավառակը , որի անվանումն էր "Քուանշ” ` լույս տեսավ 2009 թ.-ի աշնանը և դարձավ հայրենական ռեփի և արհասարակ հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենասկանդալային և ամենապահանջված ձայնասկավառակը : Իր անհատական կարիերայի ընթացքում Հայկոն աշխատել է տարբեր հայ աստղերի հետ , մասնակցել է բազմազան հաղորդումներում տարբեր հեռուստաընկերություններում , ունեցել է մոտ 8 տեսահոլովակ , որոնց թվում այնպիսի հիթեր , ինչպիսիք են "Քո ցավը տանեմ” , "Քոչարի” և "Անցած էտապ” : Վերջինս սիրվեց համարյա բոլոր հայերի կողմից ` անկախ սեռից , տարիքից և նախասիրությաններից : Իր երաժշտական կարիերայից բացի Հայկոն նաև սկսեց զբաղվել դերասանական կարիերայով : Առաջին աշխատանքը եղավ 2008 թ.-ին լույս տեսած "Տաքսի "էլի լավա”” ֆիլմում , որտեղ Հայկոն հանդես եկավ գլխավոր դերում Հրաչ Քեշիշյանի նկարահանած նովելում ` Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ : Այնուհետև 2009 թ.-ին Հայկոն առաջարկ ստացավ Հ1 հեռուստաընկերության կողմից "Որբերը-2” հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկով : Նա հանդես եկավ "Ավիկ”-ի կերպարով և մեծ հաջողություն ունեցավ : 2009 թ.-ից 2010 թ.-ը Հայկոն ունեցավ բազմաթիվ համերգներ ինչպես հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2010 թ.-ի միայն առաջին կեսին ունեցավ 5 մենահամերգներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում , ինչպիսիք են Մոսկվա , Սանտկ-Պետերբուրգ , Կիեվ , Կրիվոյ-Ռոգ և Դնեպրապետրովսկ : 2010 թ.-ը նշանակալից էր Հայկոյի համար , որտև այս տարի տեղի ունեցավ նրա առաջին մեծ մենահամերգը Երևանում , իր իսկ նորաբաց պրոդակշնի կազմակերպմամբ (HT PRODUCTION) : Համերգը տեղի ունեցավ "Դինամո” մարզադահլիճում լեփ-լեցուն հանդիսատեսով (շուտով կլինի նաև համերգի տարբերակը) : Այժմ Հայկոն աշխատում է նոր երգերի , տեսահոլովակների , պրոեկտների վրա իր պրոդակշնի հետ միասին , ինչպես նաև պատրաստվում է համերգային շրջագայության Հայաստանի համարյա բոլոր մարզերով : |
|
Просмотров: 767 |
Добавил: SMBO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]