Среда, 24.04.2024, 08:07
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Апрель » 30 » Ի՞նչ է սթրիփթիզը. պարի տեսա՞կ, սպորտաձե՞ւ, թե՞…
    10:54
    Ի՞նչ է սթրիփթիզը. պարի տեսա՞կ, սպորտաձե՞ւ, թե՞…
    Ապրիլ 29, 2012 | 13:09 

    Հայաստանում մերկապարի (սթրիփթիզ)` որպես պարի տեսակի կամ մարզաձեւի նկատմամբ, պարուսույցների վերաբերմունքը միանշանակ չէ. ոմանք դա համարում են սպորտաձեւ, ոմանք` պարի տեսակ, իսկ մի մասն էլ այն ոչինչ չի համարում:

    Սթրիփթիզ բառը թարգմանաբար նշանակում է շարժվել հանվելով եւ եթե հաշվի առնենք, որ պարը շարժումը է, ապա կարելի է հետեւություն անել, որ այն պարի տեսակ է: Սակայն տարբեր երկրներում եւ հասարակություններում սթրիփթիզի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ:

    Հայաստանում այն ամբողջությամբ չի ընկալվում որպես սպորտաձեւ կամ պարի տեսակ։ Չկան ուսուցման կենտրոններ եւ պարուսույցներ: Գուցե դա է պատճառը, որ հայաստանյան գիշերային ակումբներում սթրիփթիզ պարուհիները հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից են:

    «Երեւան» պարային ստուդիայի տնօրեն Արթուր Զաքարյանի կարծիքով` սթրիփթիզը պարի եւ սպորտի միքս է, պարի թույլ տեսակ: «Սթրիփթիզը պար չէ, արվեստ չէ, հստակ ձեւակերպում չունեմ»,- նշեց նա: Ա. Զաքարյանի խոսքով` արտասահմանում սթրիփթիզի նկատմամբ վերաբերմունքը միանգամայն այլ է։ Կան հատուկ դպրոցներ, կազմակերպվում են մրցույթներ, իսկ Կովկասում սթրիփթիզի անվան տակ կատարվողը ոչ մի կապ չունի պարի հետ:

    Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու է պորտապարը համարվում պարի տեսակ, իսկ սթրիփթիզը` ոչ: Արթուր Զաքարյանը մեկնաբանում է, որ պորտապարը հարեմի պար է, այն բեմ չի հասել, թեեւ աշխարհում կազմակերպվում է պորտապարի աշխարհի առաջնություն` bellydance: Նրա խոսքով`  սթրիփ պարուհի դառնալու համար արտերկում 7-8 տարեկանից  դասընթացների են գնում, դրա համար անհրաժեշտ է, որ մարդը լինի շատ սպորտային, ֆիզիկապես շատ պինդ, ունենա էսթետիկ գեղեցկություն, լինի գրավիչ:

    Հայաստանի Ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան պետական  մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանի կարծիքով` սթրիփթիզը սպորտաձեւ է,  որովհետեւ աշխարհում մրցումներ են կազմակերպվում եւ արդեն մարդիկ դիմել են, որպեսզի այն մտնի օլիմպիական խաղերի ծրագիր։

    Իսկ «Արայի դանս շոուի» գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանը այն չի ընկալում ոչ որպես սպորտաձեւ, ոչ էլ պարի տեսակ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  դա ժամանցային մշակույթի մեջ է մտնում, այն գեղեցիկ փաթեթավորված ապրանք է, որի համար վճարում են։

    «Թեեւ կոպիտ է հնչում, բայց ձողի դերում իրականում տղամարդն է»,- նշեց նա` հավելելով, որ արտերկրում դա բացարձակապես այլ մակարդակ է, այնտեղ դա արվեստ է, իսկ այստեղ գռեհիկ է ներկայացվում այդ ամենը: «Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի ղեկավար, Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի համար սթրիփթիզը անհասկանալի բան է, որի մեջ կա սպորտի եւ պարի տարրեր: Նա չի ընդունում այն ամբողջությամբ որպես պարի տեսակ կամ սպորտաձեւ, որովհետեւ բարոյականության սահմաններից դուրս է, հետեւաբար` չի կարող մշակույթ լինել:

    Նշենք, որ ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, կնշեն պարի միջազգային օրը:

     

    Просмотров: 542 | Добавил: SMBO | Теги: Հետաքրքիր է | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]