23:06 Ի՞նչ հարկային փոփոխություններ են սպասվում հաջորդ տարի. ներկայացնում է վարչապետը | |
Նոյեմբեր 01, 2011 | 14:55 2012 թ. փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ, իսկ հարկային բեռը կավելանա այն ոլորտներում, որտեղ կան եկամուտներ՝ դրանք պատշաճ կերպով հարկելու համար: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 1-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով աղմկահարույց հարկային փաթեթը: Առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. Եկամտահարկի մասով ներդրվում է պրոգրեսիվ սանդղակ: Երկու միլիոն դրամ եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացվում է 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս: Երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին: Ըստ Տ. Սարգսյանի` հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա՝ համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Թանկ ալկոհոլային խմիքների տեսակարար կշիռը, ըստ կառավարության գնահատականների, ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս: Համեմատաբար էժան ալկոհոլային խմիչքների վրա հարկային բեռը չի ավելանալու: Հաջորդը շքեղության հարկն է: Առաջարկվում է թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Դա, վարչապետի գնահատմամբ, հնարավորություն կտա մոտավորապես մեկ մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար: Քննարկման առարկա է նաեւ շահումով խաղերի եւ խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացումը՝ 50 տոկոսով: Ակնալվում դրա շնորհիվ ունենալ լրացուցիչ երկու միլիարդ դրամի եկամուտ: Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է: Հարկային ստուգումներն այդ բնագավառում 2012 թվականին կբացառվեն այն պարագայում, եթե արտոնագրային վճարումներն իրականացվել են պետության կողմից սահմանված չափերով: Ընդլայնվում են գործունեության տեսակները, որոնք ընկնելու են արտոնագրային վճարների գործառույթներ: Դա թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներն են, վարսավիրանոցների ծառայությունները, ավտոտեխսպասարկման կայանների եւ ավտոկանգառների գործունեությունը, հանրային սննդի ոլորտը, փոքր հյուրանոցների ոլորտը: Փոփոխություններ կկատարվեն ավելացված արժեքի հարկի հաշվեգրման համակարգում: Ներկա օրենսդրությամբ` ձեռներեցները կարող են առանց ստուգումների հաշվանցում կատարել մինչեւ 100 հազար դրամի սահմաններում; Այդ շեմը կհասցվի մինչեւ 10 միլիոն դրամ: | |
|
Всего комментариев: 0 | |