19:39 Ինչո՞ւ է «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել Երեւան-Մոսկվա չվերթը | |
Նոյեմբեր 03, 2011 | 18:51
Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել է Երեւան-Մոսկվա չվերթը: «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ չվերթի հետաձգման պատճառն այն է, որ «Արմավիան» փոխըմբռնում չի գտնում «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարության հետ: «Ձմռան շրջանում օդանավակայանը բարձրացրել է սպասարկման սակագինը: Հիմա բանակցություններ են վարվում: Մենք համաձայն չենք նրանց սակագնային քաղաքականության հետ, նրանք էլ մեզ հետ համաձայն չեն: Մեր ղեկավարության խոսքով, օդանավակայնն արդեն կառուցված է եւ սակագները կարելի է վերանայել»,- հայտարարել է Ավետիսովան: Միաժամանակ, Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորները սպասում են գրանցման, որը չի սկսվի, քանի դեռ կողմերը պայմանավորվածության չեն հանգել: Բացի այդ, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Երեւան-Մոսկվա ուղղության մյուս չվերթին: | |
|
Всего комментариев: 0 | |