Четверг, 25.04.2024, 12:56
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 3 » Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը, խախտելով օրենքը, այդպես էլ չպատասխանեց NEWS.am-ի գրավոր հարցմանը
    17:17
    Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը, խախտելով օրենքը, այդպես էլ չպատասխանեց NEWS.am-ի գրավոր հարցմանը

    Դեկտեմբեր 03, 2011 | 01:59 

    Երեւանի քաղաքապետարանը խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: NEWS.am-ը Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի դրվելուն պես, նոյեմբերի 25-ին գրավոր հարցում է ուղարկել քաղաքապետարան` ճշտելու տոնածառի եւ ամանորյա նախապատրաստությունների հետ կապված մի շարք մանրամասներ: Անցել է մեկ շաբաթ, սակայն հարցման պատասխանը այդպես էլ չենք ստացել: Ավելին` հավանաբար չենք էլ ստանա, քանի որ քաղաքապետարանը այդ թեմայի վերաբերյալ որոշել է ասուլիս հրավիրել: Իսկ մինչ այդ, երբ պարբերաբար զանգահարում էինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին` հետաքրքրվելով մեր հարցման «ճակատագրով», նա մեզ «հանգստացնում էր»` ասելով, որ երբ հարցման պատասխանը գա, իրեն չի պահելու, ուղարկելու է մեզ: Այսօր, երբ զանգահարեցինք ու հայտնեցինք, որ եթե հարցման պատասխանը չեն ուղարկում, պատրաստվում ենք նյութ գրել, նա նշեց, որ 25 նմանատիպ հարցում են ստացել եւ որպեսզի բոլորին նույնը բանը չպատասխանեն, որոշել են մյուս շաբաթ ասուլիս հրավիրել:

    Նկատենք, որ NEWS.am-ն ինքն է որոշում իր տեղեկատվական քաղաքականությունը, լուրերը հրապարակելու ժամկետները եւ դրանից ելնելով հարցումներ ուղարկում այս կամ այն պատկան մարմնին, իսկ վերջինս պարտավոր է օրենքով սահմանված ժամկետում դրանց պատասխանել, իսկ եթե չի պատասխանում, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության պետք է ենթարկվի:

    Հիշեցնենք, որ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդվածի 9-ի համաձայն` գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում (ոչ թե 5-րդ օրը, այլ 5 օրվա ընթացքում-NEWS.am): Իսկ եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Ըստ այդ օրենքի` եթե հարցումն ուղարկվել է գրավոր, ապա դրան պետք է տրվի գրավոր պատասխան: Հետաքրքիր է` ի՞նչ է անում քաղաքապետարանը, երբ քաղաքացին գրավոր հարցում է ուղարկում, էլի ասուլի՞ս են հրավիրում, որին, ի դեպ, քաղաքացին ներկա չի լինում:

    Եւ վերջապես, արդյոք քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները պատասխանատվություն կկրե՞ն օրենքը խախտելու համար, թե` ոչ:

    ՀԳ. Ներկայացնում ենք տեսանյութը, որոնք արել էինք տոնածառը տեղադրելու օրերին եւ սպասում էինք հարցման պատասխանին` նյութի հետ միասին այն ներկայացնելու համար:

    Просмотров: 570 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]