Пятница, 26.04.2024, 12:06
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Январь » 17 » Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ
    12:20
    Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ
    Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ
    LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով…INTELSEXUALշարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայիլավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

    Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները`ըստ սեքսոպաթոլոգի

    Թվում է` աշխարհում ոչինչ այնքան ներդաշնակ չէ, որքան նորաձևություն-սեքսուալություն կապը, եթե միայն սեքսուալությունը չներառեր նաև սեքսուալ առողջությունը…. Ինչ հագնել-չհագնելու հարցը՝ սեքսուալ առողջության տեսանկյունից. LN-ի զրուցակիցն է Սեքսուալ առողջության պաշտպանության ՀԿ նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Արամ Հակոբյանը:

    -Նորաձևության յուրաքանչյուր նոր թրենդ ներկայացնելիս սովորաբար արվում են սեքսուալության հետ կապված ակցենտներ, մյուս կողմից էլ՝ սեքսոպաթոլոգները տարբեր առիթներով բարձրաձայնում են, որ զարգացումների մեծ մասը դեմ է հենց սեքսուալ առողջությանը: Ինչպես եք Դուք տեսնում նորաձևություն-սեքսուալություն-սեքսուալ առողջություն եռախոսությունը:

    -Առաջին հերթին նշեմ, որ նորաձևությունը մի ֆենոմեն է, որն անբաժան է սեռականությունից: Այն ինքնաարտահայտվելու, այդ թվում՝ սեռականությունը դրսևորելու չափանիշներից է: Եվ, այո, պատահում է, որ նորաձևության մոդեռն դրսևորումների եւ ֆիզիոլոգիական բարենպաստ պահանջների միջև խզում է առաջանում: Գեղեցկության, նորաձևության ձգտումը դառնում է ֆետիշային կատեգորիա, որը դեմ է գնում առողջությանը: Դրանք սովորաբար ռեալությունից անջատված, ինքնանպատակ թրենդներ են: Հայտնի չէ՝ ինչին են ծառայում… Օրինակ՝ երբ ռետինե ձեռնոց է հագնում էլեկտրիկը, ամեն ինչ պարզ է. դա հոսանքի լարերի հետ աշխատելիս պաշտպանված լիելու համար է: Բայց երբ նմանատիպ ձեռնոցով ինչ-որ աղջիկ կամ տղա գնում է դիսկոտեկ, ոչ այլ ինչ է, եթե ոչ նորաձևության քմահաճույք, որը որպես հագուստ չի ծառայում նպատակին, եւ դրա հետևանքները պարզված չեն:

    - Կարծում էի՝ այս թեմայի շրջանակներում առաջին օրինակները կլինեին ներքնազգեստները…Սեքսուալ առողջությունը սովորաբար դրանց հետ է կապվում:

    - Շատ հետաքրքրական հարցի հասանք… Շատերին թվում է, թե սեքսուալությանը վերաբերողը միայն ներքնազգեստն է: Բայց իրականում էրոտիկ կարող է լինել անգամ ձմեռային վերարկուն: Ոչ էլ սեքսուալ առողջությունն է կապվում միայն ներքնազգեստի հետ. գործ ունենք բազմաթիվ կապերի ու առնչությունների հետ: Երբ հարցին նայում ես բժշկի աչքով և բժշկական տեսանկյունից, խնդիրներ կան շատ անկյուններում: Սեքսուալությունը մեր՝ բժիշկներիս տեսանկյունից առաջին հերթին անձի առողջությունն է: Այսինքն՝ մեզ համար արդարացված չէ այն հագուստը, որը ֆիզիոլոգիական խախտումների կարող է հանգեցնել:

    - Եթե նաև մենք նայենք հարցին ձեր՝ սեքսոպաթոլոգների տեսանկյունից, պետք է, օրինակ, մոռանանք կրծկալների մասին, որոնք առողջության տեսանկյունից այդքան քննադատվում են, մոդայիկ տաբատների մասին, որոնք սովորաբար նեղ են եւ կարճ գոտկատեղով ու ամենևին էլ չեն ծառայում հագուստի առաջնային՝ մարմինը ծածկելու ֆունկցիային… Եվ էլի շատ բաներից: Ինչ խորհուրդ կտաք կանանց որպես սեքսուալ առողջության մասնագետ:

    - Կյանքն իրականում առաջ չի գնում առանց նորաձևության: Մոդայիկ թրենդներին բացարձակ դեմ կանգնելը նշանակում է դեմ լինել պրոգրեսին: Ավագ սերունդը քննադատաբար է վերաբերվում երիտասարդների հագուկապին և սովորաբար հենց առողջության տեսանկյունից: Այսինքն՝ սա մի հարց է, որի շուրջ մշտական պայքարի ու վեճի մեջ են պահպանողականն ու պրոգրեսիվը: Ուղղակի պետք է հարցին խելացի մոտենալ, ներդաշնակության մասին չմոռանալ: Օրինակ՝ այս սեզոնին փողոցում ամենից շատ կտեսնես կիպ ջինսե տաբատներով և կարճ կաշվե բաճկոններով աղջիկների. նման հագուկապը, որը, փաստորեն, նորաձև է, կարող է իսկապես բացասաբար անդրադառնալ սեքսուալ առողջության վրա: Ֆիզիոլագիական շատ երևույթներ կախված են մարմնի այս կամ այն հատվածը մրսեցնելուց, ավելորդ ճնշում գործադրելուց, որը տեղի է ունենում, ասենք, նեղ հագուստ կրելիս: Կամ, օրինակ, բարձրակրունկների այդքան տարածվածությունը առօրյայում…

    - Այո, իսկապես շատ են բարձրակրունկների սիրահարները, ինչ վտանգներ եք տեսնում սեքսուալ առողջության տեսանկյունից:

    - Բարձր կրունկները ձևափոխում են փոքր կոնքը: Դա, իհարկե, տեղի է ունենում տարիների ընթացքում: Նման փոփոխությունը կարող է արհեստական դժվարություններ ստեղծել ծննդաբերության ժամանակ: Մյուս կողմից էլ՝ շատ կանանց համար բարձր կրունկները ստեղծում են էմոցիոնալ այնպիսի ֆոն, որն ուժեղացնում է նրանց կանացիությունը, սեքսուալությունը: Այսինքն՝ պարզապես պետք է իմանալ չափը… Լինել սեփական օրգանիզմի պահանջների հետ ներդաշնակ: Բացի այդ, եթե բարձրակրունկներից սկսում եք օգտվել, ինչպես հողաթափերից, կորչում է դրանց սեքսուալ կոմպոնենտը…

    - Ձեր պրակտիկայում շա՞տ են դեպքերը, երբ կինը դիմում է Ձեզ սեքսուալ առողջության խնդրով, եւ պարզվում է՝ նորաձևությունն է պատճառը:

    - Լինում են, այո, դեպքեր, երբ այդ կապն ակնհայտ է:

    LADYNEWS.am
    Просмотров: 457 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]