23:32 Ինչպես տեսնել օգտատիրոջ նկարները առանց հյուր գնալու ok.ru-ում | |
Ok.ru սոցիալական կայքում ցանկացած օգտատիրոջ լուսանկարները նայելու համար պետք է մտնել այդ մարդու պրոֆիլ, այնուհետև սեղմել նրա լուսանկարներից որևէ մեկի վրա և նայել: Այսինքն եթե առանց հյուր գնալու միանգամից մեծացնեք նրա գլխավոր լուսանկարը, ապա այդ դեպքում չեք կարող նայել նրա մնացած լուսանկարները (սլաքները չկան): Բլոգի այցելուներից ... առաջարկել է մի տարբերակ, որի միջոցով հնարավոր է առանց հյուր գնալու դիտել տվյալ մարդու բոլոր լուսանկարները: Մեթոդը աշխատում է միայն այն դեպքում, եթե տվյալ օգտատիրոջ պրոֆիլը փակ չի և գլխավոր լուսանկարը ունի նվազագույնը մեկ Класс: 1.Մեծացրեք որևէ օգտատիրոջ գլխավոր լուսանկարը: 2.Նկարի աջ մասում կտեսնեք Класс կոճակը և այն մարդկանց քանակը, ովքեր սեղմել են այդ կոճակը: 3.Սեղմեք այդ քանակի վրա և փակեք բացված պատուհանը: 4.Փակելուց հետո կտեսնեք նկարները թերթող սլաքները: 5.Սեղմեք այդ սլաքների վրա և կտեսնեք մնացած լուսանկարները:
| |
|
Всего комментариев: 0 | |