13:55 Ինչպես վերադարձնել Google Chrome-ի նախկին մեկնարկային էջը | |
Google Chrome դիտարկչի նոր տարբերակում փոփոխության է ենթարկվել նաև մեկնարկային էջը: Այժմ այդ էջի վրա, բացի հաճախակի այցելվող կայքերի ցուցակից, ցուցադրվում է նաև Google-ի որոնման դաշտը, Google+ ծառայության տեղեկացումները և մի շարք այլ ծառայություններ: Փաստորեն Google-ը ներդրել է իր գլխավոր էջը Chrome-ի մեկնարկային էջի վրա: Այս նոր մեկնարկային էջի հիմնական թերություններից կարելի է համարել այն փաստը, որ հաճախակի այցելվող կայքերի նկարները բավականին փոքրացվել են:Եկեք տեսնենք, թե ինչպես վերադարձնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը: 1.Բացեք Google Chrome ծրագիրը: 2.Գրեք chrome://flags 3.Բացված էջում գտեք Enable Instant Extended պարամետրը և դրեք disabled (պարամետրը հեշտ գտնելու համար սեղմեք Ctrl+F և որոնեք):
4.Սեղմեք Relaunch Now կոճակը: | |
|
Всего комментариев: 0 | |