19:58 Ինքնաթիռը կործանվել է ուղիղ եթերում (վիդեո) | |
![]() Փոքր ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ-ում` ավիաշոուում ներկայացրած ցուցադրական ելույթի ժամանակ, հաղորդում է «Ասոշիեդ Պրեսս» գործակալությունը` վկայակոչելով տեղական իշխանություններից ստացված տեղեկությունները: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Միսսուրի նահանգի արեւմուտքում` Կանզաս-Սիթի քաղաքում, որտեղ անցկացվում էր Kansas City Aviation Expo Air Show ավիաշոուն, հաղորդում է rian.ru-ն:Միսուրիի օդային վարչության ներկայացուցիչ Ջո ՄակԲրայդի խոսքով, օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը «պարուրաձեւ վայրէջք» անվամբ գործողությունը կատարելու ժամանակ: Կարմիր բիպլանը գետնին է բախվել եւ այրվել է օդաչուի` ինքնաթիռից դուրս գալու անհաջող փորձերից հետո:«Դա տեղի է ունեցել հավաքված մարդկանց աչքի առջեւ»,-հայտնել է ՄակԲրայդը: Ավիաշոուի մասնակիցներից ոչ ոք չի տուժել:Վթարի հետեւանքով զոհված Բրայան Յենսենը (Bryan Jensen) ավելի քան 15 տարվա օդաչու էր եւ աշխատում էր խոշոր ավիաընկերությունում: Նա 23 հազար ժամ թռիչքային փորձ ուներ: ՄակԲրայդը հայտնել է, որ դա Կանզասի պատմության մեջ առաջին ավիաշոուն էր, որտեղ մահացու ելքով պատահար է գրանցվել: Տեսանյութը` AP-ի | |
|
Всего комментариев: 0 | |