Այժմ, երբ YouTube-ում օգտագործվում են Google-ի հաշիվները, նրանում հասանելի են դառնում նաև «Google+»-ի մի շարք ֆունկցիաներ:
Այդ ֆունկցիաների շնորհիվ կարելի է YouTube-ում օգտանունի փոխարեն օգտագործել իրական անուն և ազգանուն («Google+» ում օգտագործվող անունը և ազգանունը): Դրա համար պետք է կատարել ընդամենը մի քանի քայլ.
Բացում եք YouTube-ի կարգավորումների էջը, սեղմում եք էլ-փոստի ներքևում գտնվող «Дополнительно» (Advanced) հղման վրա և միացնում եք երկու հաշիվները միմյանց:
Ինչպես հայտնել է Google-ի ներկայացուցիչը «LA Times» թերթին,-«Այս միացումից միայն փոխվում է հաշիվում նշվող անունը, այլ ոչ ամբողջական հասցեն: Ֆունկցիան առաջարկվում է միայն «Google+»-ում հաշիվ ունեցող օգտողներին: Առաջիկայում մենք աշխատելու ենք ավելի կատարելագործել մեր ծառայությունները և դրանք դարձնել ավելի հարմարավետ»:
Ամբողջական հոդվածը այստեղ: