20:08 Ջամայկայի հավաքականը սահմանեց աշխարհի ռեկորդ (վիդեո) | |
![]() Հարավային Կորեայի Դեգու քաղաքում ավարտվեց աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Վերջին մրցաձեւը տեղամարդկանց 4х100 մետր փոխանցավազքն էր: Աշխարհի ռեկորդով չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ջամայկայի հավաքականը` 37,04 վայրկյան: Չեմպիոնական քառյակում են Նեստա Քարթերը, Մաքլ Ֆրատերը, Յոհան Բլեյքը եւ Ուսեյն Բոլթը: Փոխչեմպիոն դարձավ Ֆրանսիայի քառյակը: Բրոնզե մեդալները նվաճեցին Սենթ Քիթսի եւ Նեւիսի թիմը: Հաղթողի գլխավոր հավակնորդներից ԱՄՆ հավաքականը եզրագիծ չհասավ: Վերջին փոխանցման ժամանակ ամերիկացի արագավազորդը բախվեց բրիտանացի մրցակցի հետ եւ ընկավ: Թիմային հաշվարկում հաղթեցին ամերիկացիները (12 ոսկե, 8 արծաթե, 5 բրոնզե մեդալ): Երկրորդ տեղն առաջին անգամ գրավեց Ռուսաստանը (9-4-6): Երրորդը տեղում քենիացիներն են (7-6-4): | |
|
Всего комментариев: 0 | |