10:45 Ջրառատ գյուղի «ինքնասպան» եղած ուսուցչի դեմքին կապտուկներ են եղել. նա գրություն է թողել | |
![]() Շիրակի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ, գյուղի դպրոցի ուսուցիչ, 43-ամյա Անուշավան Դարբինյանը մահից առաջ նամակ է գրել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ջրառատ գյուղի գյուղապետ Արարատ Ոսկանյանը: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ համագյուղացիների վստահեցմամբ, նույն օրը գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, նա իր տանն ինքնասպան է եղել` կախվելու միջոցով: Անուշավան Դարբինյանը, նախքան դպրոցում աշխատելը, երկար տարիներ աշխատել է գյուղի տպարանում: Նա Ջրառատ գյուղի դպրոցում դասավանդում էր «Աշխատանքի ուսուցում» առարկան: 43-ամյա ուսուցիչը հարազատներին ու համագյուղացիներից որեւէ մեկին որեւէ բան չի ասել եւ բոլորն անակնկալի են եկել տեղի ունեցածից: Ներկայումս ընթանում է նախաքննություն: Դեպքի առնչությամբ, Ջրառատի գյուղապետ Արարատ Ոսկանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղում ասում են, որ Անուշավան Դարբինյանը սովորականի պես քնել է եւ չի արթնացել: Ավելին` նույնիսկ կարծել են, թե ինֆարկտից է մահացել, մինչեւ որ դիահերձարան են տեղափոխել, որտեղ էլ առաջ է քաշվել կախվելու վարկածը: «Նա շատ հավասարակշռված մարդ էր եւ բոլորը զարմացած են, թե ինչպես կարող էր այդ քայլին դիմել: Իրականությունը միայն իրենց տան անդամները գիտեն: Երբ դատախազության քննիչները եկան գյուղ, ես իրենց մոտեցա մանրամասներին ծանոթանալու համար, բայց նրանք ասացին, որ հուղարկավորությունից հետո նոր կգան այդ հարցերով կզբաղվեն»,- մանրամասնեց գյուղապետը: Նրա պատմելով, դեպքից օրեր առաջ Անուշավան Դարբինյանի երեսին գյուղացիները նաեւ հարվածի հետքեր` կապտուկներ են տեսել: «Երբ հարցրել են այդ մասին, նա պատասխանել է, թե «Ես մյուսների գործերի մեջ խառնվո՞ւմ եմ, որ իմ գործերի մեջ եք խառնվում»: Իսկ մահվանից առաջ գրած նամակը հիմա քննիչների մոտ է: Ասում են, որ գրված է, թե իմ ինքնասպանության մեջ մարդկանց չմեղադրեք: Թե դա որքանո՞վ է ճիշտ, չեմ կարող ասել»,-ընդգծեց գյուղապետը: NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ տեղի ունեցածի պատճառը ֆինանսական խնդիրներն են, գյուղապետը պատասխանեց. «Դա ի՞նչ կապ ունի: Կոնկրետ ես իրենից 10 անգամ ավելի պարտքեր ունեմ: Ի՞նչ է, գնամ ինքնասպա՞ն լինեմ, կախվե՞մ: Ինֆարկտի վարկածը մի կերպ ընդունում ենք, իսկ ինքնասպանությանը չենք կարողանում հավատալ»: Նա տեղեկացրեց, որ 43-ամյա ուսուցիչը 6 երեխա ուներ, որոնցից 5-ը` տղաներ են: Տղաներից մեկը Երեւանում է աշխատում, երկուսը` Ռուսաստանում: Իսկ մյուս երկուսից ընդամենը 1-ն է իր հետ ապրել: Ոստիկանության Ախուրյանի բաժանմունքի ավագ քննիչ Մամիկոն Մկոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող ոչինչ ասել: Մեր հարցին, թե ինքնասպանության վարկա՞ծն է ավելի ռեալ, թե՞ որ նրան դրդել են այդ քայլին, նա պատասխանեց. «Ինքնասպանության»: Այդ դեպքում, որտեղի՞ց նրա դեմքին կապտուկները, դեպքից մի քանի օր առաջ, հարցին էլ արձագանքեց. «Խփել է նկուղի դռանը»: Ավագ քննիչի խոսքով, տեղի ունեցածը հոգեկան դեպրեսիայի արդյունք է, սակայն թե ինչի հետանքով է այդ դեպրեսիան առաջացել, ինքը քանի որ հոգեբան չէ: | |
|
Всего комментариев: 0 | |