11:40 Կա՞ Հայաստանում ինսուլինի խնդիր | |
Փետրվար 16, 2012 | 04:45 Արդեն տեւական ժամանակ է Երեւանի պոլիկլինիկաներում առկա է ինսուլինի պակասի խնդիր: Այդ մասին վկայում ենNEWS.am-ի խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիների բողոքները: Դիմողների խոսքով, խնդիրները սկսվել են մոտ մեկ տարի առաջ եւ, հիմնականում, վերաբերում են երկարատեւ ազդեցության ինսուլինի տեսակին: Հիշեցնենք, որ ինսուլինը շաքարախտով հիվանդները Հայաստանում պետպատվերի շրջանակում, անվճար ստանում են պոլիկլինիկաներում: Դեղատներում հնարավոր է գնել ինսուլին, սակայն այն թանկ է, իսկ հիվանդները պետք է սննդակարգ պահպանեն, եւ լրացուցիչ ծախսը շատերի համար անլուծելի խնդիր է: Նաեւ դեղատներում ոչ միշտ է լինում դեղամիջոցը: «Հաճախ փաստի առաջ ենք կանգնում, երբ ինսուլին չի լինում: Ի՞նչ անի, դեղամիջոցից կախված մարդը: Հիվանդ մարդը չի կարող սպասել», - նշեց խմբագրություն դիմած կանանցից մեկը: Այս կապակցությամբ, NEWS.am-ի թղթակիցը դիմեց Առողջապահության նախարարություն: Գերատեսչությունում նշեցին, որ այդպիսի խնդիր չկա: Փոխնախարար Վահան Պողոսյանը հեռախոսազրույցում չբացառեց, որ առանձին պոլիկլինիկաներում կարող են լինել ինսուլինի հատկացման ուշացումներ, սակայն նշեց, որ եթե որեւէ մեկին նշանակել են դեղամիջոց, եւ այն անմիջապես չի եղել` դա չի նշանակում, որ կա հիմնախնդիր: Փոխնախարարի հավաստիացմամբ` նախարարությունն իր գործառույթը կատարել է, ինսուլին գնել է: Մի քանի օր առաջ կատարվել է բաշխում, ներկրվել է նոր խմբաքանակ, իսկ առաջիկա երկու օրում դարձյալ կիրականացվի բաշխում: «Ինսուլինի խնդիր չկա: Պարզապես բնակչությունը միշտ ցանկանում է շատ ստանալ եւ ավելին ունենալ: Այդ պատճառով անհանգստանում է, որ դեղամիջոց կարող է չլինել», - նշեց Պողոսյանը: | |
|
Всего комментариев: 0 | |