Пятница, 26.04.2024, 08:19
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 3 » «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 50 տարեկան
    17:08
    «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 50 տարեկան

    Դեկտեմբեր 03, 2011 | 11:23 

    Այսօր` դեկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս, անկախության նվիրյալ մարտիկ Մովսես Գորգիսյանի 50-ամյակը:

    1990 թվականի հունվարի 18-ին, Երասխավանում,  նենգ թշնամու նենգ գնդակից զոհվեց Մովսես Գորգիսյանը: Նա մեծ գաղափարախոս էր ու հռետոր, ում արտահայտություններից շատերը թեւավոր խոսք են դարձել այսօր:

    «Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու», «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք եւ դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը», ասում էր Մոսոն, ով իր իր հետեւից զանգվածներ էր տանում:

    1990-ի ձմռան մի դաժան օր կտրվեց Մոսոյի կյանքի թելը, մեր ժողովուրդը զրկվեց իր լուսավոր զավակներից մեկից: Ցավոք, 1988-ին առաջինն Ազատության հրապարակում եռագույնը պարզած Գորգիսյանը չտեսավ իր երազած անկախ Հայաստանը:

    Շատերն այդ ժամանակ չէին հավատում ԽՍՀՄ-ի ինքնափլուզմանը, ուստի չէին էլ մտածում հետեւանքների մասին: Առաջիկա անիշխանության, պատերազմի, շատ այլ վտանգների մասին պատկերացում չունեին: Պետք էր բացատրել, հասկացնել, համոզել, անձնական օրինակով ոգեւորել: Զուգընթաց նաեւ պետք էր կազմակերպել, զինվել հոգով, ուժով ու վճռականությամբ:

    ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն իր կյանքն ամբողջությամբ նվիրաբերեց Հայոց ազատության ու անկախության վերականգնման գործին:

    Նշենք, որ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին, Երեւանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:

    1987-ց Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է: 1989-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը:

    1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի՝ Նախիջեւանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

    Просмотров: 580 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]