19:40 Կիրկորովին մեղադրել են գրագողության մեջ![]() | |
Փետրվար 22, 2012 | 08:57 Ռուս հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել են գրագողության մեջ: Բուլղարացի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելյեւը, Իվան Պեեւը եւ Նայդեն Անդրեեւը նրան դատի են տվել, պնդելով, որ Կիրկորովը խախտել է հեղինակային իրավունքները` չհամաձայնեցնելով իրենց ստեղծագործությունների օգտագործումը եւ չվճարելով իրենց հասանելիք հոնորարը: Ըստ «Մարդու իրավունքների եվրոպական հանրության» ներկայացուցիչ Չավդար Գագովի` բուլղարական ծագմամբ ռուս երգիչը երկար տարիների ընթացքում կատարում է այդ երգահանների երգերն առանց հեղինակների թույլտվության: Բուլղարիայի օրենսդրությունը գրագողության համար նախատեսում է խիստ պատիժ` 3-ից 8 տարվա ազատազրկում: Սոֆիայի շրջանային դատախազությունն ընդունել է բուլղարական կոմպոզիտորների հայցերը, եւ տվյալ պահին այդ հարցով հետաքննություն է կատարվում, հայտնում էԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Անգլերեն
Ռուսերեն

Smbo.Sahakyan2012@yandex.ru
