21:59 Կլիչկոյին ապտակելու համար Չիսորան տուգանվեց 50 հազար դոլարով | |
![]() Բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան կշռման արարողության ժամանակ գերծանր քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին ապտակելու համար տուգանվել է 50 հազար դոլարով: Անպատկառ արարքի համար Չիսորային քննադատել է WBC նախագահ Խոսե Սուլեյմանը: «Սա խայտառակություն է եւ անարգանք սպորտի նկատմամբ: Կեղտոտ հարվածի համար նա կվճարի: Նա ջենտլմեն չէ, մենք դա չենք սպասում բռնցքամարտիկից: Նա ցանկանում էր Վիտալիին սադրել, բայց Վիտալին կպատասխանի ռինգում: Ես վստահ եմ», - Սույլեմանի խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը: Կլիչկո - Չիսորա մենամարտը տեղի կունենա փետրվարի 18-ին: | |
|
Всего комментариев: 0 | |