21:42 Լեդի Գագայի շրթներկի հետքերով թեյի բաժակը վաճառվել է 75,3 հազար դոլարով | |
Մայիս 07, 2012 |
Բարեգործությամբ զբաղվող Լեդի Գագայի կողմից Ճապոնիայի աճուրդում դրված թեյի բաժակը վաճառվել է 75,3 հազար դոլարով: Այդ մասին հայտնում է AFP-ն: Լեդի Գագան այդ բաժակից խմել էր մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի էր ունեցել Տոկիոյում` 2011 թվականի մարտի ավերիչ երկրաշարժից երեք ամիս անց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երգչուհին վաճառում է իր անձնական իրերը` Ճապոնիայի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով: Ապրիլի 30-ին Yahoo! Կայքում տեղակայվել էր լոտ` մեկ իեն արժողությամբ: Օգտվողներին առաջարկել են ձեռք բերել հախճապակե բաժակն ափսեի հետ, ընդ որում` բաժակի վրա մնացել էին դերասանուհու շրթներկի հետքերը: Բաժակն ունի նաեւ «Մենք աղոթում ենք Ճապոնիայի համար» մակագրությունը: Որպես բոնուս տրվում է երգչուհու ինքնագիրը: Լեդի Գագան հայտարարել է, որ հավաքված գումարը կուղարկվի երիտասարդ ճապոնացի նկարիչների օգնության հիմնադրամին, որոնք ցանկանում են սովորել ԱՄՆ-ում: | |
|
Всего комментариев: 0 | |