Մի ծեր և իմաստուն գնչու մի օր ասաց իր թոռնիկին. -Ամեն մարդու մեջ երկու գայլ է ապրում`սև և սպիտակ: Այդ գայլերը միշտ պայքարում են միմյանց դեմ: Նրանցից մեկը`սևը,խորհրդանշում է Չարիքը,նախանձը,խանդը,եսասիրությունն ու կեղծիքը: Իսկ մյուս գայլը`սպիտակը,ցույց է տալիս Բարիքը,խաղաղությունը,սերը,հույսը,ճշմարիտը,հավատարմություն: Պապիկի ազդեցիկ խոսքերից հետո թոռնիկը միամտորեն հարցրեց. -Իսկ որ գայլն է վերջում հաղթում?Սպիտակը,թե Սևը? Ծեր պապիկը ժպտաց և պատասխանեց. -Միշտ հաղթում է այն գայլը,ում դու կերակրում ես…