19:49 Լեգենդար Վասիլի Ալեքսեեւի առողջական վիճակը ծանր է | |
Նոյեմբեր 09, 2011 | 13:21
Հռչակավոր խորհրդային ծանրորդ Վասիլի Ալեքսեեւը բուժման է մեկնել Մյունխենի սրտաբանական կենտրոն: Այդ մասին Ռոստովի մարզի կառավարության նիստում հայտնել է փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը: «Ալեքսեեւը շատ ծանր ֆիզիկական վիճակում է, խնդիրը սիրտն է: Նահանգապետը որոշում է ընդունել, եւ մենք նրան ուղարկել ենք Մյունխեն, հիվանդանոց: Այնտեղ կորոշվի, թե ինչ վիրահատություն է անհրաժեշտ», - Գորբանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Նահանգապետ Վասիլի Գոլուբեւը խնդիր է դրել նյութական եւ բժշկական օգնություն տրամադրել Ալեքսեեւի կյանքը փրկելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն: Ալեքսեեւը ծնվել է 1942-ին: Նա 80 համաշխարհային եւ ԽՍՀՄ 81 ռեկորդների հեղինակ է: Ալեքսեեւը 1972թ. Մյունխենի եւ 1976թ. Մոնռելաի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի ութակի, Եվրոպայի ութակի եւ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: | |
|
Всего комментариев: 0 | |