Пятница, 29.03.2024, 05:05
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Ноябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Ноябрь » 17 » Լեւոն Արոնյան. Տալի հուշամրցաշարի այս տարվա մասնակիցների կազմը համեմատելի է միայն Տալի նախորդ հուշամրցաշարերի հետ
    21:19
    Լեւոն Արոնյան. Տալի հուշամրցաշարի այս տարվա մասնակիցների կազմը համեմատելի է միայն Տալի նախորդ հուշամրցաշարերի հետ
    Նոյեմբեր 16, 2011 | 17:46 

    Լեւոն Արոնյանը հայտարարել է, որ Մոսկվայում մեկնարկած աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում իր առջեւ խնդիր է դրել Եվրոպայի առաջնությունում ցուցադրած խաղի որակը տեղափոխել այս մրցաշար:

    Տալի հուշամրցաշարում Արոնյանը երրորդ վարկանիշային ֆավորիտն է նորվեգացի Մագնուս Կարլսենից եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդից հետո:

    Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:

    «Այսքան ուժեղ մասնակիցների դեպքում որեւէ մեկին մրցաշարի ֆավորիտ համարել չի կարելի: Նախորդ հուշամրցաշարերը ցույց են տվել, որ միշտ հաղթող են լինում տարբեր շախմատիստներ եւ տեղի են ունենում շատ անսպասելի բաներ: Հուսով եմ, որ Եվրոպայի թիմային առաջնության վերջնամասում իմ ցուցադրած խաղի որակը ես կկարողանամ տեղափոխել Մոսկվա: Կխաղամ հանգիստ, առանց անուշադրությունների եւ չարդարացված զոհաբերությունների»,- «Р-Спорт»-ին ասել է Լեւոն Արոնյանը:

    Նա Տալի հուշամրցաշարի այս տարվա մասնակիցների կազմի հետ համեմատելի է համարում միայն Տալի նախորդ հուշամրցաշարերը:

    Նոյեմբերի 25-ին ավարտվող մրցաշարն այս տարի բարդության 22-րդ կարգի է, ինչը վերջին տարիներին աննախադեպ է: Մասնակիցների միջին վարկանիշը 2776 է:

    Այս պահին ընթացող առաջին տուրում մրցում են Անանդ – Կարյակին, Արոնյան – Կարլսեն, Իվանչուկ – Սվիդլեր, Կրամնիկ – Նեպոմնյաշչի, Նակամուրա – Գելֆանդ զույգերը:

    Просмотров: 512 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]