Четверг, 28.03.2024, 19:52
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Март » 14 » Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի
    15:42
    Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի


    Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի Էլչին Ալիեւի հետ գոտեմարտում մրցավարների հրահանգին չենթարկվելու համար 55 կգ քաշային Ռոման Ամոյանը որակազրկվել է: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ տեղեկությունը հաստատեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

    Գլխավոր մարզչի խոսքով՝ Ռոման Ամոյանի եւ ադրբեջանցի Էլչին Ալիեւի գոտեմարտը նման է եղել փողոցային կռվի. «Կարծում եմ՝ բոլորդ տեսած կլինեք մրցումը: Կոնկրետ այդ գոտամերատը տհաճ երեւույթ էր ամբողջ Եվրոպայի համար: Գոտամերատը նման էր ոչ թե ըմբշամարտի, այլ փողոցային կռվի, որն արգելված է բոլոր օրենքներով: Իրականում այս վարքի համար մրցավարները պետք է պատժեին ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի հաղթանակը պետք է լիներ Ռոման Ամոյանինը, սակայն, գրանցվեց ադբեջանցուն»:

    Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի՝ գոտեմարտի ավարտին մրցավարներն իրեն թույլ չտվեցին բողոքարկել:

    «Ես իրավունք ունեի բողոքարկելու: Փորձեցի, բայց գորգի մրցավարը չթույլատրեց եւ ինձ դեղին քարտ է ցույց տվեց: Իսկ նա այդ իրավունքը չուներ: Վերջին գոտեմարտի մրցավարները գորգի մրցավարին զգուշացրեցին, որ բողոքարկելու իրավունք ես, այնուամենայնիվ, ունեմ եւ ընդունեցին իմ բողոքարկումը: Սակայն արդեն այնտեղ ամեն ինչ որոշվել էր: Գոտեմարտի ավարտին Ռոմանը չէր ուզում մոտենալ հակառակորդին, որ բարձրացնեին հաղթողի ձեռքը: Ռոմանի վարքը, միանշանակ, հասկանալի է եւ հենց այդ պահվածքի համար նա պատժվեց: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին պատժեց մրցավարներին եւ Ռոման Ամոյանին, որ չէր ենթարկվում գորգի կանոններին: Սակայն մենք մնում ենք այն կարծիքին, որ պատժամիջոցը շատ սուր կիրառվեց Ռոմանի հանդեպ: Մենք մինչեւ երկրորդ տեղի համար կարող էինք պայքարել: Այնպես ստացվեց, որ հակառակորդը առանց միավորներ հավաքելու, նա դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Դա տհաճ էր բոլորին, որովհետեւ միայն մենք չէինք նկատել: Բոլորն էլ խոսում էին այդ մասին: Կա պարտվել իրականում, կա պարտվել ոչ ճիշտ մրցավարական մոտեցումով»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

    Թե ինչ ժամանակով կորակազրկեն հայ ըմբիշին, դեռեւս հայտնի չէ: Գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ Ամոյանին պատժելուց առաջ երկար կմտածեն:

    «Մի շաբաթից ՖԻԼԱ-ի բյուրոյի նիստ է լինելու, որտեղ բոլոր մրցավարների մասնակցությամբ հարցերը կքննարվեն: Այս մցրումները անցած տարիների մրցումներից տարբերվում էր մրցավարական կոպիտ սխալներով եւ կողմնակալ վերաբերմունքով: Իմ կարծիքով միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան ճիշտ որոշում կկայացնի Ամոյանի հարցով: Հուսանք, սպորտի նախարարությունն էլ քայլեր կձեռնարկի: Մենք չենք կարող այլեւս բողոք ներկայացնել ՖԻԼԱ-ին: Հիմք չունենք: Ըստ օրենքի մրցավարական կազմը վարում է գոտեմարտի ընթացքը: Մարտինետին արել է քայլ եւ պատժել է մրցավարներին: Մենք բողոքարկելու իրավունք չունենք, որովհետեւ փաստն այն է, որ երկու կողմներ էլ պատժվել են: Էմոցիաների խնդիր կար, Ռոմանն ավելի գեղեցիկ կարող էր հրաժարվել պարտությունից: Բյուրոյի նիստի ժամանակ կքննարկվի, որ նման մոտեցում չլինի մյուս մրցումների եւ մասնավորապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

    Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի


    Просмотров: 618 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]