Суббота, 20.04.2024, 10:06
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2014 » Декабрь » 24 » Լեւոն Ջուլֆալակյան. Արսենը վստահ հաղթանակով ձախողեց ԱՄՆ-ի ակնկալիքները ( Sport.news.am)
    12:44
    Լեւոն Ջուլֆալակյան. Արսենը վստահ հաղթանակով ձախողեց ԱՄՆ-ի ակնկալիքները ( Sport.news.am)

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    ԱՄՆ-ն ձեռնոց նետեց աշխարհի հավաքականին եւ փորձեց ցույց տալ, թե այնքան ուժեղ է, որ աշխարհի հավաքականին կարող է հաղթել: Բայց նրանց ակնկալիքները ձախողվեցին Արսեն Ջուլֆալակյանի վստահ հաղթանակով: Ուրախ եմ եւ հպարտ Արսենի՝ այս հաղթանակի համար: Սա շատ կարեւոր հաղթանակ էր, նախադեպը չունեցող գոտեմարտ, իսկապես պատմական իրադարձություն: Ես վստահ էի Արսենի հաղթանակի վրա, այդ պատճառով էլ չմեկնեցի նրա հետ:Նյու Յորքում դեկտեմբերի 21-ին կայացած Արսեն Ջուլֆալակյան - Կայլ Դեյկ գոտեմարտի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ով այս օրերին ազգային հավաքականի հետ գտնվում է Ծաղկաձորում՝ տարեվերջյան հավաքի:Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» մարզապալատում կայացավ  հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2014 թվականի  աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ ԱՄՆ-ի ազատ ոճի ուժեղագույն ըմբիշ  Կայլ Դեյկի գոտեմարտը: Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակով (6:3)  պարտության մատնեց Կայլ Դեյկին: Գոտեմարտն անցկացվեց 74 կգ քաշային կարգում:Լեւոն Ջուլֆալկյանը ներկա չի եղել գոտեմարտին։Պարոն Ջուլֆալակյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արսեն Ջուլֆալակյանի անցկացրած գոտեմարտը:Սա պատմական իրադարձություն էր. Հայաստանի ըմբշամարտի պատմության մեջ նման իրադարձություն, նման հաղթանակ չէինք ունեցել: Հաղթանակն էլ՝ պատմական հաղթանակ էր:Բավական լուրջ գոտեմարտ էր, ամերիկացիները լուրջ կազմակերպչական աշխատանք էին տարել: ԱՄՆ-ն նման գոտեմարտեր շատ է կազմակերպում, որոնք մի նպատակ ունեն՝ ցույց տալ, թե իրենք ինչ հզոր են եւ ուժեղ: Գուցե այդ էր պատճառը, որ ամեն ինչ արել էին, ամեն առիթ օգտագործել, որպեսզի խոչընդոտեն Արսենի հաղթանակը: ԱՄՆ-ն այնպես էր պատրաստվել, որ իրենք  հաղթեն. սկսած Արսեն Ջուլֆալակյանին դիմավորելուց, կշռման արարողությունից: Մի խոսքով, ամեն հնարավորը փորձել էին, որ Արսենը չկենտրոնանար, զայրանար, որպեսզի նրան հաղթելը հեշտ լիներ: Արսենին այդ խնդիրները չխոչընդոտեցին, նա շատ լավ հաղթանակ տարավ, ակտիվ, վստահ, գրագետ:  Հաշիվը 6:3 էր, բայց ասեմ, որ կարող էր ավելին անել: Ամբողջ գոտեմարտի ընթացքում Արսենն էր ակտիվ, ինքն էր հարձակվում, բայց չգիտես՝ ինչու, ինքն էր նկատողություններ ստանում: Փորձեցին խանգարել, բայց ոչինչ չստացվեց:Ի՞նչը չբավարարեց Ձեզ Արսենի գոտեմարտում:Մի տեղ նա վրիպում թույլ տվեց, գլորում հնարք բաց թողեց. կարծես, հակառակորդին  թերագնահատելու պահ տեղի ունեցավ Արսենի մոտ: Նա կարծեց, թե չի կարող հակառակորդը իրեն գլորել եւ մի փոքր հանգիստ էր նստել չորեքթաթ դիրքում: Բայց ամբողջ գոտեմարտը շատ լավ անցկացրեց, ակտիվ էր, հնարքներով:Ի՞նչ կարեւորություն ունեն նման գոտեմարտերը:Այս գոտեմարտը շատ կարեւոր էր. աշխարհի հավաքականին ԱՄՆ-ն ձեռնոց էր նետել: ԱՄՆ-ն փորձեր ձեռնարկեց աշխարհի հավաքականի հետ հանդիպում անցկացնել եւ ցույց տալ, որ ԱՄՆ-ն այնքան ուժեղ է, որ կարող է աշխարհի հավաքականին հաղթել: ԱՄՆ-ն ազատ ոճում շատ ուժեղ է: Աշխարհի հավաքականից գոտեմարտի էին հրավիրել կոնկրետ Արսեն Ջուլֆալակյանին: Դիմել էին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, եկել էին համաձայնության, ապա ինձ դիմեցին, ինձ հետ եկան համաձայնության եւ Արսենին հրավիրեցին:Նման գոտեմարտերը շատ հետաքրքիր են նրանով, որ աժիոտաժը շատ մեծ է: Դու գտնվում ես այն երկրում, որտեղ բոլորը, բնականաբար, պետք է երկրպագեն իրենց մարզիկին: Պետք է պատրաստ լինես՝ ժխորի մեջ երկրպագուներին ապացուցել, որ դու ուժեղագույնն ես:  Ես ներկա չէի երեկվա գոտեմարտին, չէի կարող մասնակցել, քանի որ հավաքականը գտնվում է Ծաղկաձորում, մենք անցկացնում ենք մեր տարեվերջյան ուսումնամարզական հավաքը: Չէի կարող տղաներին թողնել մեկ գոտեմարտի համար: Բացի այդ, ինչ-որ տեղ վստահ էի, որ  Արսենը կհաղթի: Արսենի հետ մեկնել էր իր անձնական մարզիչներից Արամ Գասպարյանը: Նրա մյուս անձնական մարզիչը՝ Սամվել Գեւորգյանը մեզ հետ Ծաղկաձորում հավաքի է: Ես ուղիղ հեռարձակմամբ համացանցով հետեւեցի Արսենի գոտեմարտին: Իսկապես ուրախ եմ:Լուսինե Շահբազյան

    Просмотров: 1362 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]