Среда, 24.04.2024, 23:52
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Май » 7 » Լեւոն Ջուլֆալակյան. Մեծ սպասելիքներ ունեինք Ռոման Ամոյանից
    21:35
    Լեւոն Ջուլֆալակյան. Մեծ սպասելիքներ ունեինք Ռոման Ամոյանից












    Հայաստանի օլիմպիականների թիվը ավելացավ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերից հետո: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա յոթ ըմբիշ:  Մինչեւ Բուլղարիայում, Չինաստանում եւ Ֆինլանդիայում անցկացվելիք մրցաշարերը մեր ըմբիշները մեկական օլիմպիական ուղեգիր ունեին ազատ եւ հունահռոմեական ոճում: Հիմա արդեն պարզ է, որ Լոնդոնում հանդես են գալու ազատ ոճային երեք ըմբիշներ եւ հունահռոմեական ոճի չորս մարզիկներ: Ֆինլանդիայում ապրիլի 4-ից 6-ն անցկացված վարկանիշային մրցաշարում սպասելիքները հիմնականում կապված էին  55 կգ քաշային Ռոման Ամոյանի հետ, սակայն փորձառու ըմբիշին չհաջողվեց հասնել նպատակին, իսկ ահա Հովհաննես Վարդերեսյանը նվաճեց բաղձալի ուղեգիրը:

    NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

    Պարոն Ջուլֆալակյան վարկանիշային մրցաշարերը ավարտվեցին, ինչպե՞ս եք գնահատում հավաքականի ելույթները:

    Անկեղծ ասած մենք ավելիին էինք սպասում եւ կարող էինք ավելի շատ մարզիկներով ներկայանալ Օլիմպիական խաղերում: Սակայն փաստն այն է, որ Լոնդոնում հանդես ենք գալու չորս ըմբիշներով: Չեմ ուզում հիմա շատ գործոնների մասին խոսել, որոնք պարզապես խանգարեցին մեզ լավ արդյունքի հասնել. նկատի ունեմ մրցավարական բազմաթիվ սխալները: Ուղղակի ասեմ, որ մենք մեծ սպասելիքներ ունեինք Ռոման Ամոյանից: Բայց մեր փորձառու ըմբիշը Եվրոպայի առաջնությունից հետո այդպես էլ չկարողացավ հաղթահարել հոգեբանական արգելքը, որն առաջացավ  այդ առաջնությունից հետո: Նշեմ, որ մենք ոչ միայն ակնկալում էինք, որ նա վարկանիշ ձեռք կբերի. մենք հավատում էինք, որ նա Օլիմիպիական խաղերում էլ մեդալ է նվաճելու: Ցավոք, դա մեր ըմբիշին արդեն չի հաջողվի 2012 թվականին:

    Հովհաննես Վարդերսյանի ելույթի մասին ի՞նչ կասեք

    Ես ընդհանրապես գոհ եմ 66 կգ քաշային կարգում հանդես եկած մեր երեք ըմբիշներից: Վարկանիշային բոլոր մրցումներում էլ մեր տղաները լավ հանդես եկան ու շատ մոտ էին վարկանիշ ձեռք բերելուն թե Բուլղարիայում, թե Չինաստանում եւ թե Ֆինլանդիայում: Իվերջո, դա հաջողվեց Հովհաննես Վարդերեսյանին, ով արժանի էր օլիմպիական հավաքականում տեղ ունենալուն:

    Իսկ ուղեգրերի քանակը ձեզ գոհացրե՞ց:

    Մենք հնարավորություն ունեինք Օլիմպիական խաղերում հանդես գալու լրիվ կազմով եւ դրա հիմքը կար, քանի որ ունենք շատ լավ ըմբիշներ: Բայց սպորտը մնում է սպորտ: Լինում են պահեր, որոնք կանխատեսել հնարավոր չէ: Հիմա ունենք, այն ինչ ունենք, ու կարեւորն է արդեն այս չորս մարզիկներով հասնել օլիմպիական պատվանդանին:

    Օլիմպիական խաղերը սարերի հետեւում չեն: Թիմի նախապատրաստաան ծրագրերը ինչպիսի՞ն են:

    Մայիսի 16-19-ը Սարանսկում Հայաստանի հավաքականը մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկությանը: Հնարավոր է, որ այդ մրցումներիին մասնակցենք  երկրորդ կազմով, առայժմ չեմ կողմնորոշվել այդ հարցում: Հետո մի փոքր հանգիստ կտանք մարզիկներին ու կսկսենք ամենայն լրջությմաբ պատրաստվել օլիմպիադային:

    Զրուցեց Խաչիկ Չախոյանը


    Просмотров: 572 | Добавил: SMBO | Теги: Սպորտ | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]