Пятница, 26.04.2024, 00:18
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 9 » Լեւոն Ջուլֆալակյան. Մեր ընտրանին արժանի էր ավելի շատ մեդալների
    16:44
    Լեւոն Ջուլֆալակյան. Մեր ընտրանին արժանի էր ավելի շատ մեդալների
    Դեկտեմբեր 09, 2011 | 12:05 

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը News.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ամփոփել է մրցաշրջան-2011-ի արդյունքները:

    Այս տարի մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում 7 քաշային կարգերից 4-ում մեդալ է նվաճել` 1-ական ոսկե ու արծաթե, 2` բրոնզե: Թիմային պայքարում Հայաստանը գրավել է 3-րդ տեղը: Աշխարհի առաջնությունում 1 բրոնզե մեդալի ու 1 օլիմպիական ուղեգրի է արժանացել, թիմային պայքարում էլ տեղ է զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում (9-րդ տեղ): Իսկ ահա աշխարհի թիմային գավաթի խաղարկությունում հանդես գալով երիտասարդական կազմով, աշխարհի 10 լավագույն ընտրանիների մրցավեճում գրավեցինք 7-րդ տեղը: Հանրագումարի բերելով այս բոլոր արդյուքները, մեր ընտրանու ելույթները ընդհանուր առմամբ գնահատում եմ բավարար: Թեպետ պիտի խոստովանեմ, որ Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում հաշվի առնելով մեր տղաների պատրաստականությունը, անձամբ մեր հավաքականից ավելին էի սպասում: Մի քիչ այնպես չստացվեց, ինչպես մենք էինք ուզում: Ամենեւին էլ արդարանալու համար չեմ ասում: Տղաներն իրոք շատ լավ էին պատրաստված եւ նորմալ էլ հանդես եկան, պարզապես մարզական բախտը այստեղ երես էր թեքել մեզանից:

    Ի՞նչը խանգարեց, եւ հատկապես ինչո՞վ մրցակիցներին զիջեցին բազմափորձ Ռոման Ամոյանն (55 կգ) ու գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը:

    Օբյեկտիվ գնահատականներ տալու համար ելույթների մասնագիտական մանրակրկիտ, լուրջ վերլուծություն է հարկավոր կատարել, հաշվի առնել բոլոր նրբությունները: Կոնկրետ Պատրիկեեւը ոչնչով չզիջեց իր հակառակորդներին, ուղղակի Ստամբուլում մարզական բախտը փոքր ինչ չժպտաց նրան: Դատեք ինքներդ. վճռորոշ գոտեմարտում Յուրին գետնեց մրցակցին, ու երբ թվում էր հաղթանակը շատ մոտ է, պարզվեց ոտքը աննշան՝ 1 սմ-ով մրցագորգից դուրս է դրել: Նա ցավալի պարտություն կրեց եւ զրկվեց թե մեդալից, եւ թե օլիմպիական ուղեգրից: Ամոյանի պարագայում զգացվեց, որ նա իր պատրաստակամությամբ լիարժեք չի հասել մարզավիճակի գագաթնակետին: Ամեն դեպքում մեկ օլիմպիական ուղեգիրը բավարար չէր, ու ուժեղ կազմ ունեցող մեր ընտրանին, կարծում եմ, իրոք ավելիին էր արժանի:

    Իսկ արդյուքների վրա ազդեց այն, որ մրցաշարը անցկացվում էր Թուրքիայում: Եղան արդյո՞ք կողմնակալ մրցավարության դեպքեր:

    Դրանք եւս կարեւոր գործոններ են, որ որոշակիորեն անդրադարձան մեր ըմբիշների ելույթների վրա: Այսպես, Եվրոպայի փոխչեմպիոն, 96 կգ քաշային 20-ամյա Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի հետ գոտեմարտում անարդարացի մրցավարության «զոհ» դարձավ: Մրցավարները պարզապես հաղթանակը «նվիրեցին» Թուրքիայի պատվիրակին, հակառակ դեպքում Ալեքսանյանը նվազագույնն դառնում էր մեդալակիր: Այսպես մենք զրկվեցինք եւս մեկ օլիմպիական ուղեգրից: Ամեն դեպքում մեկ անգամ եւս կրկնեմ, որ միանշանակ ճիշտ եզրահանգումներ չի կարելի կատարել առանց խորը մասնագիտական վերլուծությունների:

    Ի՞նչ ծրագրեր ունի հավաքականն առաջիկայում:

    Դեկտեմբերի 11-25-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ  ազգային եւ երիտասարդական հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում, որին ընդհանուր առմամբ 40 ըմբիշ կմասնակցի: Գործնականում այս հավաքով կսկսենք գալիք՝ օլիմպիական մրցաշրջանի նախապատարաստությունը:

    Просмотров: 508 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]