Արդարության զենքը
Գերմանիայի Բոնն քաղաքում ապրող Փիթ Գրուբերը մահացել էր, երբ փորձել էր թալանել Արվեստների Թանգարանը: Նկատելով մոտեցող անվտանգության աշխատակիցներին, նա խուճապահար փախել էր և "խրվել" քանդակի 1 մետրանոց թրի վրա: Էկսպոնատը կոչվում էր "Արդարադատության զենք"...
Ինքդ քեզ ռեժիսյոր
1988 թվականին Իվան Յագուերը, որոշում է Հյուսիսային Կարոլինայի 3000 մետր բարձրությամբ սարից թռչել և իր վայրեջքը նկարահանել տեսախցիկով: Նա վերցնում է տեսախցիկը, բայց մոռանում պարաշուտը: Այսպիսով կատարում է չհաջողված ազատ անկում:))
Մարդասպան դագաղը
Ֆրանսիայում թաղման բյուրոյի աշխատող Մարկ Բուրջադան մահացել է սեփական խանութում դագաղները դասավորելու ժամանակ: Դագաղներից մեկը ընկել է նրա գլխին և սպանել: Մարկին թաղեցին հենց այդ նույն մարդասպան դագաղի մեջ:
Կարատեիստի մահը
Երիտասարդ գիմնաստուհին բազմոցի վրա եռակի սալտոյից հետո դուրս էր թռել վեցերորդ հարկի պատուհանից...
Զգուշացիր լուսամփոփից
Լեռնագնաց Ժերարդ Օմենը ողջ կյանքի ընթացքում 7 անգամ մագլցել էր Էվերեստի գագաթը: Նա մահացավ իր տանը. լուսամփոփի լամպը փոխելու ժամանակ ընկել է աթոռից և գլուխը հարվածել լվացարանին:
Ամենաերջանիկը
Սիրիացի Նաջիբ Սադդին իրեն համարելով աշխարհի ամենաերջանիկ մարդը' որոշել էր վերջ տալ կյանքին... Նա նամակ էր թողել, գրելով որ երջանիկ է, բայց վախենում է հետագա անհաջողություններից...
Ամուսնու մահը
Բամբասանքների հավատալով 'պրագուհի Վերա Չերվակն իրեն նետել էր 6-րդ հարկից: Արդյունքում ընկել էր աշխատավայրից տուն վերադարձող ամուսնու վրա: Հիվանդանոցում կինն ուշքի էր եկել, իսկ ամուսինը մահացել էր վերակենդանացման բաժնում,,,
Առողջ եղեք և հիշեք, որ մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։