Вторник, 23.04.2024, 13:17
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Февраль » 17 » Մահացած ենթասպայի գրպանում բացատրագիր են գտել, որտեղ նա խնդրել է ֆինանսական չարաշահումների մեջ իրեն չմեղադրել
    09:14
    Մահացած ենթասպայի գրպանում բացատրագիր են գտել, որտեղ նա խնդրել է ֆինանսական չարաշահումների մեջ իրեն չմեղադրել
    Փետրվար 17, 2012 | 00:16 

    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, հունվարի 18-ին էսենցիայի թունավորումից մահացած Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը, մահվանից առաջ գրություն է թողել, որտեղ բացատրում է, որ իր վրա ցանկանում են ֆինանսական չարաշահումներ բարդել: NEWS.am-ի այս տեղեկությունը չհերքեց նաեւ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, նշելով. «Նախաքննությունը բոլոր վարկածների շուրջ քննություն է իրականացնում»:

    Նրա խոսքով, ներկա պահին այս գործով ձերբակալվածներ ու կասկածյալներ չկան:

    Նշենք, որ մահվանից առաջ թողած բացատրագրում Վահան Ասլիկյանը մասնավորապես խնդրում է իրեն չմեղադրել, որովհետեւ երբ ինքն աշխատանքի է անցել վաշտում, վաշտի հրամանատարն իրեն ասել է, որ «ընդունի վաշտը պակասորդով, բայց գրի, որ լրիվ նորմալ է»: Նա նաեւ նշել է, որ բացատրագիրը գրված է իր ձեռքով, որի համար ստորագրում է:

    Պակասորդը մոտավորապես 2 միլիոն դրամ է եղել: Ի դեպ, նրան հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է պատահաբար բացատրագիրն ընկել գրպանից:

    Վահանին ճանաչողները նշում են, որ նա 2 անչափահաս երեխա ուներ եւ դժվար թե 2 միլիոնի համար դիմեր այդ քայլին, հետեւաբար, հնարավոր է այլ պատճառներ էլ եղած լինեն:

    Հիշեցենք, որ Մերի Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վահան Ասլիկյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել հունվարի 18-ին, ժամը 12.35-ին` «թունավորում էսենցիայով» ախտորոշմամբ: Վերջինիս հայտնաբերել է կինը` տանն արյունահոսելիս եւ անմիջապես տեղափոխել վերը նշված բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր.Օր 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով երեկ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

    Ի դեպ, Վահան Ասլիկյանի ընտանիքը մինչ օրս բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի վագոն-տնակներից մեկում: Նա ավելի վաղ նամակով դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ խնդրել օգնել բնակարանի հարցով: Նրա նամակին ՊՆ-ն պատասխանել է հունվարի 19-ին, որտեղ նշվել է, թե նա հերթում 59-րդ է: Բայց մինչ այդ նա արդեն մահացած է եղել:

    NEWS.am-ը դիմեց նաեւ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, պարզելու համար, թե Ասլիկյանի մահը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ, որ նրա ընտանիքը դուրս մնա բնակարան ստանալու հերթից, սակայն մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել եւ խոստացան, որ այդ հարցին կպատասխանեն առաջիկայում:

    Просмотров: 628 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]