23:05 Մարդու լյարդն աճել է մկան գլխում | |
![]() Ճապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ աճեցրել են մարդու գործող լյարդ` օգտագործելով ցողունային բջիջներ: Լյարդն աճեցվել է մկան գլխում: Այս ձեռբերումը հետագայում թույլ կտա կրճատել փոխպատվաստման համար դոնորական օրգանների պահանջարկը, գրում է utro.ru-ն` հղում անելով The Japan Daily Press-ին: Յոկոհամայի համալսարանի մասնագետների խումբն օգտագործել է ցողունային բջիջներ, որոնցից գիտնականներն ստացել են հեպատոցիտների նախահայր բջիջներ: Այնուհետեւ դրանք փոխպատվաստել են մկների գլխում, քանի որ հենց այդ հատվածում արյան մատակարարումն ամենաինտենսիվն է, ինչն էլ նպաստել է լյարդի աճին: Չնայած նրան, որ աճեցված օրգանը ընդամենը 5 մմ տրամագիծ ունի, այն ընդունակ է կատարել մարդկային լյարդի բոլոր գործառույթները: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Անգլերեն
Ռուսերեն

Smbo.Sahakyan2012@yandex.ru
