Փաթ Վայլաքոուրթը սահմանել է գինեսյան ռեկորդ է` 10000 կայքերի հասցեների դաջվածքները դաջելով իր մարմնի տարբեր հատվածների վրա: Ավելին` այս տղամարդը չի պատրաստվում հետ կանգնել իր սահմանած ռեկորդից. վերջինս ծրագրել է մեջքի և ուսերի հատվածներում դաջել մոտ 100000 կայքի հասցե: Արտասովոր կանադացին գնացել է այս քայլին, քանի որ միշտ ցանկացել է դառնալ գինեսյան ռեկորդակիր: Ի դեպ այս կերպ տղամարդը կարողանում է գումար վաստակել. յուրաքանչյուր կայքի սեփականատեր կարող է նրան վճարել 35 աներիկյան դոլար և Փաթը վեջինիս կայքի հասցեն կդաջի իր մարմնի վրա: Այս կերպ նա կարող է վաստակել մոտավորապես 3.5 մլն ամերիկյան դոլար: