12:45 Մարտունիի բնակչուհին Ռազմական ոստիկանության աշխատակցին մեղադրում է իր ամուսնու անհետացման մեջ | |
![]() Մարտունի քաղաքի բնակիչ Լարիսա Գրիգորյանը Ռազմական ոստիկանության աշխատակցին մեղադրում է իր ամուսնու անհետացման մեջ: NEWS.am-ի խմբագրություն դիմելով` Լարիսա Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր ամուսինը` 49-ամյա Նվեր Զաքարյանը տարօրինակ հանգամանքներում անհետացել է 2010 թ. դեկտեմբերի 28-ին: Կնոջ խոսքով, ամանորի նախօրեին նրա ամուսինը հանդիպել է ծանոթին` Ռազմական ոստիկանության աշխատակից Գեւորգ Մումչյանին, եւ վերջինիս նախաձեռնությամբ պայմանավորվել է հանդիպման մասին: Հանդիպումը տեղի է ունեցել Մումչյանի տանը: Այստեղ Զաքարյանը մնացել է մոտ 45 րոպե, որից հետո անհետ կորել է: Լարիսա Գրիգորյանի խոսքով, հանդիպման առիթը եղել է Մումչյանի կողմից առաջարկված եկամուտ խոստացող գործարքը: Գործարքի էության մասին կինը տեղյակ չէր, սակայն պնդում է, որ Զաքարյանը, Մումչյանի առաջարկով, ընկերներից 30 հազար դոլարի պարտք է վերցրել ու փողը փոխանցել է Մումչյանին: Դրա հետ մեկտեղ Լարիսա Գրիգորյանը պնդում է, որ դրանից մի քանի օր առաջ Գեւորգ Մումչյանը մեծ գումար է կորցրել Աբովյանի խաղատներից մեկում: Իսկ պարտքը Մումչյանը վերադարձրել է դեկտեմբերի 28-ին: Նվեր Զաքարյանի անհետացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սակայն կա եւս այլ գործ` կապված պաշտոնատար անձի կողմից կաշառք վերցնելու հետ: Երկու գործում էլ գործող անձիք նույնն են: Չնայած Լարիսա Գրիգորյանը գործակալության լրագրողների հետ հարցազրույցում փորձում էր շրջանցել պատմության այդ հատվածը, սակայն խմբագրությանը հաջողվեց պարզել, որ նա փորձում է կաշառքի միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծել ծառայության մեջ գտնվող իր որդու համար: Ներկայումս, Գեւորգ Մումչյանը ձերբակալվել է երկրորդ գործի շրջանակներում, սակայն նրա իրավաբանը միջնորդել է Մումչյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Հենց այդ հանգամանքն էլ դրդել է Լարիսա Գրիգորյանին, իր իսկ խոսքով, դիմել նախագահին, վարչապետին եւ լրատվամիջոցներին: «Ես իրավաբանի փող չունեմ: Բայց եթե նա ազատության մեջ հայտնվի, նա երբեք չի խոստովանի, որ ինչ-որ բան է արել ամուսնուս հետ: Ավելին, նա կարող է վնասել երեխաներիս, որ ստիպի մեզ լռել»,-պնդում է Լարիսա Գրիգորյանը: | |
|
Всего комментариев: 0 | |