
10:27 Մեսին մոտենում է Ռաուլի ռեկորդին![]() | |
![]() «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Չմեպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 5 գնդակ ուղարկեց Լեւերկուզենի «Բայերի» դարպասը: Արգենտինացին Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 49-ի եւ ռմբարկուների ցուցակում բարձրացավ չորրորդ տեղ: Այդքան գնդակ է խփել նաեւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալբերտո Դի Ստեֆանոն: Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն իսպանացի Ռաուլն է՝ 71 գոլ: Հոլանդացի Ռուդ վան Նիստելրոյը երկրորդն է՝ 54 գոլ, իսկ ֆրանսիացի Թիերի Անրին եզրափակում է լավագույն եռյակը՝ 51 գոլ: | |
|
Всего комментариев: 0 | |