
19:57 «Միլան» - «Յուվենտուս»՝ 1:1![]() | |
AC Milan 1-1 Juventus - All Goalsby goalsarena2012-2 Փետրվար 26, 2012 | 03:19 Իտալիայի առաջնության 25-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Միլանը» սեփական խաղադաշտում ուժերը չափեց երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսի» հետ: Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Անտոնիո Նոչերինոն առաջ մղեց միլանցիներին, սակայն հանդիպման վերջնամասում «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ալեսանդրո Մատրին հավասարեցրեց հաշիվ՝ ոչ ոքի՝ 1:1: «Միլանը» մեկ միավորով գերազանցում է «Յուվենտուսին», սակայն թուրինցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոյի դուբլի շնորհիվ «Ջենոան» կարողացավ խուսափել պարտությունից «Պարմայի» հետ խաղում: Մինչեւ հանդիպման 78-րդ րոպեն «Պարման» երկու գնդակի առավելություն ուներ, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Իտալիայի առաջնություն. 25-րդ տուր «Ջենոա» - «Պարմա»՝ 2:2 Պալասիո, 78, 90 – Գոբի, 6, Ֆլոկարի, 53 Հեռացում՝ Լուկարելի, 90 («Պարմա») «Միլան» - «Յուվենտուս»՝ 1:1 Նոչերինո, 15 – Մատրի, 83 Հեռացում՝ Վիդալ 88 («Յուվենտուս») | |
|
Всего комментариев: 0 | |