
22:33 Մոուրինյո. Պետք է ցույց տանք մեր ամբողջ ներուժը հենց այսպիսի պայմաններո![]() | |
![]() Արհեստական խոտածածկով խաղադաշտն ու ցուրտ եղանակն Արքայական ակումբի համար արդարացում չեն լինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ արտագնա խաղում ոչ դրական արդյունքի դեպքում։ Այդ մասին խաղից առաջ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ «Այո, -10 եւ +10 ջերմաստիճանի միջեւ տարբերությունը մեծ, իսկ արհեստական խոտածածկն էլ անսովոր է մեզ համար, սակայն մենք պետք է ցույց տանք մեր ամբողջ ներուժը հենց այսպիսի պայմաններում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։ Մոուրինյոն գովասանքի խոսքեր է շռայլել մրցակցի հասցեին՝ նշելով, որ ԲԿՄԱ-ն կայուն խաղ է ցուցադրում վերջին տարիներին։ «ԲԿՄԱ-ի հետ հանդիպել եմ ինչպես «Ինտերի», այնպես էլ «Չելսիի» հետ։ Այս թիմը պահպանում է իր կայուն կազմը։ Հիշում եմ Բերեզուցկի եղբայրներին, Իգնաշեւիչին, Ալդոնինին, Շեմբերասին։ Այո, նրանք կորցրեցին Վագներ Լավին, սակայն կա Դումբիան։ ԲԿՄԱ-ն կայուն խաղ է ցուցադրում եւ հանդես է գալիս բարձր մակարդակով։ Կարծում եմ՝ թիմի կայուն խաղն ու կազմում խոսում են նաեւ ֆինանսական կայունության մասին»,- նշել է պորտուգալացին։ Մեր գլխավոր խնդիրն է դրական արդյունքի հասնել Մոսկվայում, կամ արդյունավետ ոչ ոքի գրանցել։ Ամենակարեւորը քառորդ եզրափակիչի ուղեգիրն է»,- հայտարարել է Մոուրինյոն։ «Ռեալի» եւ ԲԿՄԱ-ի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում, իսկ պատասխան մրցավեճը՝ մարտի 14-ին Մադրիդում։ | |
|
Всего комментариев: 0 | |