22:49 Մոսկվայում «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 19-ամյա Մեսրոպ Մկրտչյանը | |
Նոյեմբեր 01, 2011 | 16:40 Մոսկվայում, նոյեմբերի 1- 5-ին, անցկացվում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնություն, որին Հայաստանը ներկայացնում է Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 60 կիլոգրամ քաշային, 19-ամյա Մեսրոպ Մկրտչյանը: Նշենք, որ «Ունիվերսալ մարտերը» /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձեւ է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում եւ արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր: «Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն եւ ձեռնամարտ: Գոյություն ունի նաեւ «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա: Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հիմքի վրա, ֆեդերացիայի նախագահն է Լեւոն Հայրապետյանը: | |
|
Всего комментариев: 0 | |