21:31 Նեւայի հատակից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի տանկ են հանել | |
Նոյեմբեր 17, 2011 | 10:44 Նեւա գետի հատակից նոյեմբերի 16-ի երեկոյան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ԿՎ-1 (Կլիմ Վորոշիլով) տանկ են հանել: Այժմ մարտական մեքենան կուղարկվի վերականգնման: «Ճակատամարտ հանուն Լենինգրադի» թանգարանի աշխատակիցները ԿՎ-1 -ի հանգույցների եւ մասերի համարներով հույս ունեն բացահայտել դրա անձնակազմի ճակատագիրը եւ անգամ գտնել տանկիստների ծանոթներին ու հարազատներին: Տանկը հանելու գործողությունները տեւել են մոտ ութ ժամ: ԿՎ-ն գտնվել է 15 մետր խորության վրա` շրջված վիճակում, եւ այն հանելու համար հատուկ տեխնիկա է պահանջվել: ԱԻՆ մասնագետները նաեւ ականազերծել են այն, քանի որ տանկը խորտակվել էր զինամթերքով հանդերձ: Ենթադրվում է, որ անձնակազմը հասցրել է լքել տանկը, քանի որ մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել: Տանկը հայտնաբերվել էր 2011թ. մայիսին` Արեւմտյան ռազմական շրջանի 90-րդ առանձին հատուկ որոնողական գումարտակի կողմից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: | |
|
Всего комментариев: 0 | |