Среда, 24.04.2024, 15:15
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 3 » Նոր մանրամասներ Արաբկիրի «Հայփոստի» բաժանմունքից 27 մլն դրամ հափշտակելու գործի մասին
    17:07
    Նոր մանրամասներ Արաբկիրի «Հայփոստի» բաժանմունքից 27 մլն դրամ հափշտակելու գործի մասին

    Դեկտեմբեր 03, 2011 | 15:03 

    Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արաբկիր վարչական շրջանում այսօր` դեկտեմբերի 3-ի առավոտյան, Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա դանակի սպառնալիքով հարձակման մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայփոստի» կենտրոնական բաժանմունքի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ առավոտյան ժամը 7.45 ինկասացիայի մեքենայով բերել են թոշակների գումարը, եւ ժամը մոտ 8.00-ի սահմաններում դիմակավորված անձը մտել է «Հայփոստ» ու դանակի սպառնալիքով տարել ավելի քան 27 մլն դրամ:

    Այդ ժամանակ, աշխատակցի խոսքով, այդտեղ երեք կին աշխատակիցներ են եղել` 40-50 տարեկան: Անհայտ անձը դանակը պահել է նրանց վրա եւ հափշտակել փողերով լի պայուսակը: «Հայփոստի» տվյալ բաժանմունքի ղեկավարն ամեն կերպ փորձել է  թույլ չտալ նրան` տանել պայուսակը, սակայն չի հաջողվել: Արդյունքում` կին աշխատակիցը ձեռքերի քերծվածքներ է ստացել:

    Մեր այցելության ժամանակ «Հայփոստի» աշխատակիցները Արաբկիրի ոստիկանության բաժին էին գնացել` ցուցմունք տալու: Մեզ հետ զրույցում աշխատակիցը նշեց, որ կանայք բավականին վախեցած էին, չէին կարողանում խոսել, սթրեսի մեջ էին:

    Ինչ վերաբերում է «Հայփոստը» թալանողին, ապա, աշխատակցի խոսքով, չնայած միայն  աչքերն են երեւացել,  բայց նա հավանաբար երիտասարդ տղամարդ է: Ոստիկանության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անհայտ անձի ներս մտնելու ժամանակ «Հայփոստում» անվտանգության աշխատակից չի եղել, բայց տեղի ունեցածը տեսագրվել է «Հայփոստի» տեսախցիկներով. այդ ձայնագրությունը ոստիկանությունն առգրավել է:

    Աշխատակիցը նշեց, որ ժամանակ առաջ թոշակները բերելու օրն անվտանգության աշխատակից էր լինում, բայց քանի որ դեպքեր չէր գրանցվում, այլեւս չէին պահում:

    Նրա խոսքով, այսուհետ «Հայփոստի» բաժանմունքերը  կհսկվեն ոստիկանների կողմից եւ տեսախցիկներով:

    Ի դեպ, Շենգավիթ  համայնքի «Հայփոստի» բաժանմունքի մոտ NEWS.am-ի թղթակիցն այսօր նկատեց երկու ոստիկանների, որոնք հսկում էին այն: Ենթադրելի է, որ դա կապված է հենց այս դեպքի հետ: Նշենք, որ դեպքից հետո «Հայփոստը» նորից էր գումար բերել եւ փոստատարները ձեռնամուխ էին եղել թոշկառուներին թոշակները բաժանելուն: Մեր այցելության ժամանակ ամեն ինչ խաղաղ էր, մի ոստիկան հերթապահում էր «Հայփոստում», իսկ թոշակառուներն ստանում էին իրենց թոշակները:

    Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանում, այսօր` դեկտեմբերի 3-ի առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում, Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա դանակի սպառնալիքով հարձակում է կատարվել. անհայտ անձը կողոպտել է 27, 117 մլն դրամ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը NEWS.am-ին ասել է, որ տուժողներ չկան: «Ընդամենը մի հոգի մտել է ներս, գլխարկը  գլխին, դեմքը հագուստով փակած եւ ինկասացիայի բերած գումարը, որը դեռ չեն էլ հասցրել բացել` դանակի սպառնալիքով վերցրել ու դուրս է եկել»,- մանրամասնել էր Արթուր Մեհրաբյանը եւ ավելացրել, որ վերջինս դիմել է փախուստի:

    Հիշեցնենք, որ NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս նոյեմբերի 30-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում`Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղ դիմակավորված անհայտ անձ է մուտք գործել եւ բացահայտ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ՝ դիմել է փախուստի: NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:Փաստի առթիվ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կողոպուտ):

    Просмотров: 547 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]