21:04 Նոր մանրամասներ Երեւանում բռնկված խոշոր հրդեհից | |
![]() Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Սայաթ-Նովա 13 շենքի («Լեւոն Թրավել»-ի շենքի կողքի շենքը) 103-րդ բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքների մասին: Հրդեհի հետեւանքով մահացել է 64-ամյա Արմինե Հովերյանը, իսկ 35-ամյա Կարեն Պետրոսյանն ստացել է 1-ին աստիճանի այրվածքներ: Փրկարարները նրան իջեցրել են բնակարանի պատշգամբից եւ տեղափոխել ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտներ էր, որ ըստ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տվյալների, այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը 17:07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սայաթ-Նովա 13 շենքի 103-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին: Մեր տեղեկություններով, Արմինե Հովերյանը դասախոս է: | |
|
Всего комментариев: 0 | |