23:10 Նոր Skywalk Չինաստանի լեռներում սուր զգացողությունների սիրահարների համար | |
Դեկտեմբեր 05, 2011 | 22:08 Չինաստանում սուր զգացողությունների սիրահարների համար նոր ատրակցիոն է կառուցվել, որ թույլ է տալիս զբոսնել անդունդի եզրով: Ազգային զբոսայգում արտառող կածան է կառուցվել լեռան շուրջ: Այն արդեն ստացել է Skywalk (բառացի` «Քայլ երկնքում») եւ կառուցվել է ապակուց: Երթուղին ընդամենը 60 մետր է, բայց ոչ բոլորն են համարձակվում հաղթահարել այդ ուղին: Կածանն իսկապես գտնվում է անդունդի վրա, 1430 մետր բարձրությամբ: Այցելուներին խնդրում են հատուկ հողաթափեր հագնել` ապակին քերծվածքներից պաշտպանելու համար: Ի դեպ, հենց Տյանմենի պատկերներն էին Ջեյմս Քեմերոնին հուշել, թե ինչպիսին պետք է լինի Պանդորայի բնությունը «Ավատար» ֆիլմում: 2010թ. այգու լեռներից մեկին անգամ «Ալլիլույա, Ավատար» անունն են տվել, հաղորդում է China Daily-ն: | |
|
Всего комментариев: 0 | |