Суббота, 20.04.2024, 06:57
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Май » 7 » Նորայր Բախտամյան. Երրորդ Օլիմպիական խաղերս են. այս անգամ ավելի լավ եմ հանդես գալու
    21:37
    Նորայր Բախտամյան. Երրորդ Օլիմպիական խաղերս են. այս անգամ ավելի լավ եմ հանդես գալու

    Լրջորեն պատրաստվում եմ լոնդոնյան Օլիմպիական խաղերին, քանի որ բարձր արդյունքների հույս ունեմ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հրաձիգ Նորայր Բախտամյանը:

    Հրաձգությունում Հայաստանի համար միակ օլիմպիական ուղեգիր նվաճած Նորայր Բախտամյանը մարզիչ Սեյրան Նիկոսողյանի հետ պատրաստվում է Օլիմպիական խաղերին: Լոնդոն-2012-ը 41-ամյա Նորայր Բախտամյանի համար կլինի երրորդ օլիմպիական փորձությունը:

    Նորայր, ինպե՞ս են ընթանում մարզումները: Ի՞նչ մարզավիճակում եք:

    Հասել եմ այն տարիքին, որ արդեն շատ լուրջ եմ պատրաստվում ցանկացած իրադարձության, մասնավորապես Օլիմպիական խաղերին: Նույնը եւ հիմա եմ անում: Այս մարզաձեւում տարիքային սահմանափակում չկա եւ մարզավիճակը պահպանելու համար պարտաավոր ես ամեն ինչ անել, որ տարիքիդ հետ` հաղթանակներիդ քանակն ու  հավանակությունը մեծանա, չնվազի: Փորձում եմ հետեւել իմ մարզավիճակին, թողել եմ ծխելը, ալկոհոլ խմելը: Հիմա լուրջ տրամադրված եմ Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Մարզվում եմ ամեն օր. լողավազան, մարզավիճակի համար այլ սպորտ, մասնագիտականի մասին էլ ավելորդ է նշելը. Ամեն օր, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով մարզվում եմ: Հուսով եմ, որ այս անգամ ավելի լավ եմ հանդես գալու: Սա իմ երրորդ Օլիմպիական խաղերն են: Նախորդ խաղերում գրավել եմ 4-րդ, 7-րդ, 11-րդ եւ 18-րդ տեղերը: Ինչպես ասում են, Աստված երրորդություն է սիրում: Ինձ այնուամենայնիվ թվում է, որ ինչ-որ մի բան լինելու է:

    Ի՞նչ ակնկալիքով եք մեկնեկու Լոնդոն:

    Ակնկալիքներս անբացատրելի են: Սա շատ դժվար հարց է, քանի որ ոչ ոք չի կարող ասել` ինչ կլինի: Միայն հույսն է, որ մարդուն տանում է առաջ: Ես ունեմ այդ հույսը եւ հուսամ` լավ կլինի:

    Իսկ հնարավո՞ր է` Հայաստանը ուժեղ պետություն դառնա հրաձգությունում:

    Ամբողջ աշխարհում, ինչպես մյուս մարզաձեւերից, այնպես էլ հրաձգությունից ամենաուժեղը չինացիներն են: Եթե Ռուսաստանը  մեկ թիմ է ներկայացնում, ապա Չինաստանը ներկայացնում է 4-5 թիմեր, որոնք կարող են տարբեր մրցաշարերում միաժամանակ  ներկայացնել իրենց պետությունը: Հայաստանը միջազգային մրցաշարերում ներկայանում է մեկ կամ երկու հրաձիգով, այն էլ` ամեն մրցաշարի չէ, որ ներկայանում ենք:

    Ի՞նչ է հարկավոր այս մարզաձեւը զարգացնելու համարոր Հայաստանից ոչ թե միայն մեկ հրաձիգհնարավորություն ունենա օլիմպիական ուղեգիր նվաճել, այլմի ամբողջ թիմ:

    Մոտեցում է պետք այս մարզաձեւին, կոնկրետ մոտեցում: Ունենք լավ մարզիկներ, լավ հնարավորություններ, կարելի է ասել ամեն ինչ կա: Բայց մարդը չի կարող սպորտսմեն դառնալ միայն մարզումներով եւ իր պետության ներսում մրցումների մասնակցելով: Պետք է անպայման մարզիկին դուրս հանել, որպեսզի իր մարզավիճակն ամրապնդվի դրսում` աշխարհի տարբեր երկրների մարզիկների միջավայրում եւ մրցակցության մեջ: Հայաստանի ներսում ամեն պայման կա լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Հրաձիգներն այստեղ մարզվում են, մրցաշարերում գրավում բարձր տեղեր` բարձր արդյունքներով, բայց երբ դուրս են գալիս Հայաստանից, խնդիրների առաջ են կանգնում: Օրինակ` Եվրոպայի առաջնությանն ամեն մի մրցաձեւում մասնակցում է 100-150 մարզիկ: Դե պատկերացրեք, թե ինչպես հայ մարզիկը իրեն կդրսեւորի` միանգամից 150 հրաձիգների շարքում հայտնվելով: Մեր հայ մարզիկներն անմիջապես խուճապի են մատնվում այդքան մարդկանց մեջ հայտնվելուց: Էլ ուր մնաց` լավ արդյունքներ ցուցաբերեն այդ խուճապի հետ:

    Նույնսիկ այս հարցում ես հույս ունեմ, որ կգա մի ժամանաակ եւ մեր մարզիկների համար էլ դրսի մրցաշարերին մասնակցելը կդառնա սովորական երեւույթ եւ մենք չենք դժգոհի միջազգային մրցաշարերի մասնակցության պակասից:

    Իսկ ի՞նչ խորհուրդ կտաքոր հրաձգությունը սիրեն երեխաները:

    Դպրոցներից պետք է սկսել: Հատկապես տղաներին աշակերտական նստարանից պետք է պատմել, բացատրել, թե հրձագությունն ինչ է իրենից ներկայացնում: Սա շատ կարեւոր մարզաձեւ է մեր պես պետության համար` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու հարեւան պետությունները: Այս ամենից ելնելով` հրաձգությունը շատ  կարեւոր մարզաձեւ է Հայաստանի համար: Պարտադիր չէ, որ բոլորը գան դառնան հրաձիգներ, սպորտի վարպետներ: Բավական է միայն իմանան զենքի հետ ճիշտ վարվել, կիրառել, ճիշտ օգտագործել, գոնե միայն այն բանի համար, որ մի օր իրենց ձեռքը զենք ընկնի, իրենց չվնասեն:

    Դուք ինչպե՞ս եք դարձել հրաձիգ:

    Մանկուց սիրել եմ զենքի հետ խաղալ: Դեռ փոքր տարիքից ինքս զենքեր էր պատրաստում: Ինձ ծնողներս չեն ուղղորդել այս մարզաձեւին, ես իմ ոտքով եմ եկել եւ ցանկացել մարզվել հրաձգությամբ:

    Զրուցեց Լուսինե Շահբազյանը

    Просмотров: 530 | Добавил: SMBO | Теги: Սպորտ | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]