22:34 Նշանավոր ծանրքաշային բռնցքամարտիկը մահացել է | |
Նոյեմբեր 08, 2011 | 09:43 Մահացել է ամերիկացի նշանավոր բռնցքամարտիկ, գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Ջո Ֆրեյզերը, հայտնում է AP-ը: Հիշեցնենք, մի քանի շաբաթ առաջ նրա մոտ լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել: Բռնցքամարտիկի մենեջեր Լելի Վուլֆը հայտնել է, որ Ֆրեյզերը հոկտեմբերի սկզբից հիվանդանոցում էր, իսկ անցած շաբաթ տեղափոխվել էր հոսպիս, գրում է Газета.ru-ն: Բռնցքամարտիկը վախճանվել է 68 տարեկան հասակում: Նշենք, 1964թ. Ֆրեյզերը օլիմպիական չեմպիոն է դարձել: Նա պատմության մեջ առաջին բռնցքամարտիկն էր, ում հաջողվել էր հաղթել լեգենդար Մուհամեդ Ալիին: Դա կատարվել է 1971 թվականին: | |
|
Всего комментариев: 0 | |