20:40 Օձուն գյուղում դանակահարել են իրար | |
![]() Ոստիկանության Թումանյանի բաժնում սեպտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արմեն Ն.-ն ու 29-ամյաԱրթուր Պ.-ն: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 21-ի սահմաններում, Օձուն գյուղում գտնվող ալրաղացի մոտ, Արմեն Ն.-ն, Արթուր Պ.-ն եւ 20-ամյա Գեւորգ Պ.-ն վիճաբանել են 24-ամյա Յուրիկ Չ.-ի եւ նույն թվականին ծնված Արտյոմ Խ.-ի եւ Կարեն Պ.-ի հետ: Այդ ժամանակ Կարեն Պ.-ն դանակով հարվածել է Արմեն Ն.-ին եւ Արթուր Պ.-ին:Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.30-ին, Կարեն Պ.-ն ներկայացել է բաժին, իսկ Արտյոմ Խ.-ն բերման է ենթարկվել Օձուն գյուղից: Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգ Պ.-ին եւ Յուրիկ Չ.-ին, ինչպես եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կարեն Պ.-ն ձերբակալված է: | |
|
Всего комментариев: 0 | |